USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Intel-ը խոստանում է 2016թ.–ին տնային անլար համակարգիչներ թողարկել

05.06.2014, 13:55
Intel ընկերությունն աշխատում է այնպիսի տեխնոլոգիաների ուղղությամբ, որոնք կարող են սովորական տնային համակարգիչները լիովին ազատել լարերից։
Intel-ը խոստանում է 2016թ.–ին տնային անլար համակարգիչներ թողարկել
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Intel ընկերությունն աշխատում է այնպիսի տեխնոլոգիաների ուղղությամբ, որոնք կարող են սովորական տնային համակարգիչները լիովին ազատել լարերից։

Այդ մասին, ինչպես գրում է newsru.com–ը, հղում անելով Onliner–ին, Computex ցուցահանդեսում հայտարարել է կորպորացիայի փոխնախագահ Քըրք Սկաուգենը։ Նա հույս է հայտնել, որ այդպիսի համակարգիչներ շուկայում կլինեն արդեն 2016 թվականին։

PCWorld պորտալը նշում է, որ կորպորացիայում ցանկանում են կիրառել WiGig ֆիրմային տեխնոլոգիան, որի օգնությամբ առանց մալուխի կարելի կլինի տեսաազդանշան փոխանցել էկրանին, ինչպես նաև կապել համակարգիչը ծայրամասային սարքերի` մկնիկի և ստեղնաշարի հետ։ WiGig–ով տվյալների փոխանցման արագությունը եռակի գերազանցում է այդպիսին Wi-Fi 802.11ac ստանդարտի կապի վերջին սերնդում։

Միակ խոչընդոտը սարքի սնուցումն է։ Այս պահին ընկերությունն աշխատում է նոութբուքի անլար լիցքավորող սարքի վրա։ 20 Վտ հզորությամբ այդպիսի սարքի նախատիպի աշխատանքը Սկաուգենը ցուցադրել է իր ելույթի ժամանակ։ Նմանատիպ մշակումներ է կատարում նաև իռլանդական Dell–ը։

Կորպորացիան աշխատում է նաև Skylake կոդային անվանումով պրոցեսորի ստեղծման վրա։ Բացի այդ, Intel–ը հույս ունի, որ համակարգիչները կզինվեն 3D-խցիկներով, որոնք կկարողանան հետևել մարդկանց շարժումներին և նույնիսկ էմոցիաներին, ինչը զգալիորեն կդյուրացնի մարդու և մեքենայի փոխազդեցությունը։ -0-