Intel ընկերությունը գործընկերներին Haswell ծածկագրային անվանումով նոր սերնդի պրոցեսորների մատակարարում է սկսել, հաղորդում է Cnet–ը` հղում անելով իրազեկ աղբյուրին։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Intel ընկերությունը գործընկերներին Haswell ծածկագրային անվանումով նոր սերնդի պրոցեսորների մատակարարում է սկսել, հաղորդում է Cnet–ը` հղում անելով իրազեկ աղբյուրին։
Haswell–ը Ivy Bridge–ին պրոցեսորի հաջորդ սերունդն է։ Ըստ աղբյուրի` շուկայում նոր պրոցեսորները կհայտնվեն մինչև 2013թ.–ի հունիսի վերջ։ Դրանք կտեղադրվեն նոութբուքերում, գրում է cnews.ru–ն։
Սակայն Haswell ճարտարապետության համար չիպսեթերի արդեն առաջին խմբաքանակում սխալ է հայտնաբերվել, որը քուն ռեժիմից դուրս գալուց հետո համակարգին միացած USB կուտակիչների անհետացման է բերում։
Intel–ում հաստատեցին սխալի առկայությունը և տեղեկացրեցին, որ ապրիլի 19–ից սկսած խմբաքանակների սխալը կուղղվի։ Խնդիրը չի վերաբերում որևէ համակարգչային սարքի և չի փչացնում կամ անհետացնում կուտակիչների տվյալները, տեղեկացրել են ընկերությունից։ –0–