http://techcrunch.com կայքում։" />
USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

PicsArt հավելվածը հասանելի է iPhone–ների համար

08.01.2013, 15:10
Հայկական սթարթափի մշակած PicsArt հավելվածը, որը նախատեսված է լուսանկարներ մշակելու համար, տեղադրվել է Apple App Store–ում` հասանելի դառնալով  iPhone–ի տերերի համար, ասվում է http://techcrunch.com կայքում։
PicsArt հավելվածը հասանելի է iPhone–ների համար
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/.  Հայկական սթարթափի մշակած PicsArt հավելվածը, որը նախատեսված է լուսանկարներ մշակելու համար, տեղադրվել է Apple App Store–ում` հասանելի դառնալով  iPhone–ի տերերի համար, ասվում է http://techcrunch.com կայքում։

Հաղորդագրության համաձայն, սկզբնական փուլում Android հարթակում հավելվածը գործարկվել է Google Play–ում և այդ պահից բեռնվել է 35 մլն անգամ։

Հաղորդման մեջ նշվում է, որ դա լավ ցուցանիշ է, քանի որ Instagram լուսանկարների փոխանակման առաջատար ծրագիրը միայն 2012 թվականի հոկտեմբերին հատել է Android–ում 50 մլն բեռնումների ցուցանիշը։

Հավելվածը մշակվել է 2011 թվականի նոյեմբերին start-up ընկերության կողմից, որի 20-25 աշխատակիցներ աշխատում են Հայաստանում, 6–ը` Հայաստանի սահմաններից դուրս, մասնավորապես` Կալիֆոռնիայում։ -0-