Microsoft–ը Windows Phone 8–ի պլատֆորմի վրա սեփական սմարթֆոն է պատրաստում
03.10.2012,
16:41
Microsoft–ը պատրաստում է սեփական սմարթֆոնը, որը հիմնված կլինի Windows Phone պլատֆորմի վրա և կվաճառվի կորպորացիայի սեփական ապրանքանիշի ներքո։ Այն մասին, որ այդպիսի սարքի մշակումն իրականում սկսվել է, հայտարարել է WPCentral պարբերականը` հղում անելով «չափազանց վստահելի» իրազեկ աղբյուրին։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Microsoft–ը պատրաստում է սեփական սմարթֆոնը, որը հիմնված կլինի Windows Phone պլատֆորմի վրա և կվաճառվի կորպորացիայի սեփական ապրանքանիշի ներքո։ Այն մասին, որ այդպիսի սարքի մշակումն իրականում սկսվել է, հայտարարել է WPCentral պարբերականը` հղում անելով «չափազանց վստահելի» իրազեկ աղբյուրին։
Տեխնիկական բնութագրերը, գործարկման ժամկետները և այլ մանրամասներ աղբյուրը չի հայտնել, բայց տեղեկացրել է, որ Windows Phone 8 հիմքով գոյություն ունեցող սմարթֆոնների համեմատ Microsoft–ի սարքն ինչ–որ առանձնահատկություն կունենա, հաղորդում է Cnews.ru–ն։
WPCentral–ի կարծիքով, Microsoft–ի սեփական սմարթֆոնը չի կարող դառնալ Windows Phone պլատֆորմի հնարավորությունների օրինակ, այսինքն, կխաղա այն նույն դերը, ինչ Google Android էկոհամակարգի Nexus սմարթֆոնները։
Երկրորդ պատճառը, որով Microsoft–ը կարող է իր սմարթֆոնն արտադրել, ինչպես ենթադրում է WPCentral –ը, կարող է լինել թույլ հետաքրքրվածությունը Windows Phone 8 հիմքի վրա սմարթֆոնների նկատմամբ, որոնք հասցրել են ծանուցել Nokia–ն և HTC–ն։ Microsoft–ի բացառիկ գործառույթներով նոր մոդելը կարող է առաջացնել սպառողների հետաքրքրությունը։
Microsoft սմարթֆոնի մշակման տեղեկությունն ավելի վաղ այս շաբաթ, հղում անելով սեփական աղբյուրին, հրապարակել է China Times ռեսուրսը։ Ըստ նրա տեղեկության, սարքի աշխատանքներն ընթանում են վերջին չորս ամիսներին, իսկ սմարթֆոնը ծրագրվում է թողարկել 2013 թվականի սկզբում։ -0-