USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-5

Microsoft–ը 2014 թ.–ին նոր Kinect կթողարկի Windows–ի համար

24.05.2013, 15:12
Microsoft կորպորացիան իր բլոգում հայտարարել է, որ Kinect վերահսկողը Windows–ի համար հասանելի կդառնա  2014 թվականից, հայտնում է cnews.ru–ն։
Microsoft–ը 2014 թ.–ին նոր Kinect կթողարկի Windows–ի համար
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Microsoft կորպորացիան իր բլոգում հայտարարել է, որ Kinect վերահսկողը Windows–ի համար հասանելի կդառնա  2014 թվականից, հայտնում է cnews.ru–ն։

Microsoft–ում հույս ունեն, որ նոր հսկիչը և գործիքների ուղեկից փաթեթը (Software Development Kit - SDK) Windows–ի հավելվածների մշակման համար ընկերություններին և կազմակերպություններին ոչ կոնտակտային կառավարմամբ նորարարական համակարգչային համակարգերի ստեղծման հնարավորություն կտա։

Նոր Kinect–ը ներկայացվել է մի քանի օր առաջ` Xbox One խաղային տնային կոնսոլի հետ միասին` Ռեդմոնդում Microsoft–ի կենտրոնակայանում կայացած ասուլիսի ժամանակ։

Սարքն արդիականացված կառուցվածք ունի։ Օբյեկտի տարբերակման համար պատասխանատու է հսկիչում ներկառուցված խցիկը։ Երկրորդ սերնդի հսկիչում դրա թողունակությունը կազմում է 1920 x 1080 պիքսել` առաջին սերնդի սարքի 640 x 480 պիքսելի համեմատ։

Նոր Kinect–ը զինված է մի խումբ միկրոֆոններով, որոնք զտում են ֆոնային ձայները` ավելի հստակ առանձնացնելով մարդու խոսքը և ձայնային հրահանգները։

Հսկիչն ընդունակ է տարբերակել մինչև 6 կմախք միաժամանակ` ներառյալ ձեռքերի դաստակները և յուրաքանչյուր մատի դիրքը, ինչպես նաև ընդունակ է աշխատելու ինֆրակարմիր սպեկտրում։ Վերջին հնարավորությունը թույլ է տալիս օգտագործել սարքն անկախ լուսավորության պայմաններից, ինչը, ինչպես կարծում են Microsoft–ում, ընդլայնում է շահագործման սցենարների թիվը։ -0-