IBM–ը կօգնի չինական իշխանություններին պայքարել Պեկինի սմոգի դեմ
07.07.2014,
19:38
IBM կորպորացիան Պեկինի քաղաքապետարանի հետ համաձայնագիր է ստորագրել և մտադիր է օգնել քաղաքային իշխանություններին սմոգերի դեմ պայքարում, որոնք սպառնում են մայրաքաղաքի բնակիչների առողջությանը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Փրայմը, գրում է The New York Times–ը։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. IBM կորպորացիան Պեկինի քաղաքապետարանի հետ համաձայնագիր է ստորագրել և մտադիր է օգնել քաղաքային իշխանություններին սմոգերի դեմ պայքարում, որոնք սպառնում են մայրաքաղաքի բնակիչների առողջությանը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Փրայմը, գրում է The New York Times–ը։
IBM–ի աջակցությունն այն կլինի, որ ամպային տեխնոլոգիաներ կտրամադրի եղանակի և մթնոլորտային երևույթների կանխատեսման համար, որոնք, ինչպես հույս ունեն Պեկինում, կօգնեն ժամանակից շուտ նախազգուշացնել բնակչությանը մոտեցող սմոգի մասին։
Պեկինն աշխարհի ամենաաղտոտված օդ ունեցող քաղաքների տասնյակում է։ Տարին մեկ քանի անգամ չինական մայրաքաղաքը վերածվում է ոչ միայն քաղաքացիների ռիսկային հատվածների, այլ նաև առողջ մարդկանց առողջության համար վտանգավոր գազային խցիկի։ Վերջին խոշոր սմոգը ծածկել էր Պեկինը 2014 թվականի փետրվարին և մնացել գրեթե 2 շաբաթ։ Տեսանելիությունը կրճատվել է մինչև 100-150 մետր, օդում առողջության համար վտանգավոր նյութերի խտացումը գերազանցել է նորմը 20-22 անգամ։
Քաղաքային իշխանությունները վաղուց խոստանում են քայլեր ձեռնարկել իրավիճակը բարելավելու համար` ներառյալ մի շարք սահմանափակումների սահմանումն ավտոմեքենաների համար, ինչպես նաև մայրաքաղաքում գործարանների և շինհրապարակների աշխատանքների համար։ Սակայն առաջընթաց դեռ չի նկատվում։ Նրանք նաև հայտարարել են ձմեռային ջեռուցման ժամանակ ածուխը գազով փոխարինելու ծրագրերի մասին։ -0-