USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն այսուհետ կօգտվի Microsoft–ի բացառապես արտոնագրված ծրագրերից

22.10.2012, 14:46
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կդառնա պետության առաջին գերատեսչություններից մեկը, որը կօգտվի Microsoft–ի բացառապես արտոնագրված ծրագրային փաթեթներից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին գերատեսչության մամուլի ծառայությունից։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն այսուհետ կօգտվի Microsoft–ի բացառապես արտոնագրված ծրագրերից

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կդառնա պետության առաջին գերատեսչություններից մեկը, որը կօգտվի Microsoft–ի բացառապես արտոնագրված ծրագրային փաթեթներից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին գերատեսչության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` համապատասխան պայմանագիր է կնքվել Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև:

«Սա կարող է հերթական հաջողված քայլը հանդիսանալ՝  ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի միջև 2007թ. ստորագրված պայմանագրի իրագործման ուղղությամբ»,– ասվում է հաղորդման մեջ։

«Մայքրոսոֆթ» կորպորացիան Հայաստանի հետ համագործակցում է 2007 թվականից՝ Էդինբուրգում (Շոտլանդիա)  2007 թվականին ստորագրված պայմանագրի շրջանակում, որի համապատասխան՝ ընկերությունը Հայաստանում իրականացնում է կրթության, առողջապահության, սոցիալական, էլեկտրոնային կառավարման, մտավոր սեփականության պահպանման մի շարք ծրագրեր,  իսկ հայկական կառավարությունը պարտավորվում է կիրառել միայն արտոնագրված փաթեթներ և ջանքեր գործադրել Հայաստանում հեղինակային իրավունքների պաշտպանության համար։ -0-