USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Երևանում կգործարկվի քաղաքի կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման նոր հարթակ

24.06.2025, 13:10
Մինչև տարեվերջ նախատեսվում է քաղաքի կողմից մատուցվող  բոլոր ծառայությունները հասանելի դարձնել այս էլեկտրոնային հարթակում
Երևանում կգործարկվի քաղաքի կողմից մատուցվող  ծառայությունների թվայնացման նոր հարթակ

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանում կգործարկվի քաղաքային ծառայությունների թվայնացման նոր հարթակ՝ Yerevan Electronic Services (YES), հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Հաջորդ երկուշաբթի մենք կհայտարարենք նախագծի՝ «Երևանի էլեկտրոնային ծառայությունների» (YES) նոր հարթակի մեկնարկի մասին, որի միջոցով գրեթե բոլոր ծառայությունները կթվայնացվեն, առայժմ՝ վեբ ձևաչափով», - երեքշաբթի Երևանի ավագանու նիստում ասել է Ավինյանը։

Ավինյանը նշել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է քաղաքային բոլոր ծառայությունները հասանելի դարձնել այս էլեկտրոնային հարթակում։

«Նախատեսվում է նաև, որ YES հարթակը կունենա Android և iOS օպերացիոն համակարգերի համար նախատեսված հավելվածներ», - ընդգծել է Ավինյանը։