USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ամբողջ աշխարհի օդանավակայանների Wi-Fi գաղտնաբառերը հասանելի են մեկ քարտեզի վրա

11.10.2016, 15:10
Համակարգչային անվտանգության ինժեներ և բլոգեր Անիլ Պոլատը (Anil Polat) բոլոր ճանապարհորդներին հսկայական ծառայություն է մատուցել։
 Ամբողջ աշխարհի օդանավակայանների Wi-Fi գաղտնաբառերը հասանելի են մեկ քարտեզի վրա

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համակարգչային անվտանգության ինժեներ և բլոգեր Անիլ Պոլատը (Anil Polat) բոլոր ճանապարհորդներին հսկայական ծառայություն է մատուցել։

Նա ստեղծել է WiFox անունով ինտերակտիվ քարտեզ, որը ներկայացնում է ամբողջ աշխարհով մեկ խոշոր օդանավակայանների մեծ մասի Wi-Fi ցանցերի անվճար գաղտնաբառերը, հայտնում է quibbll.com–ը։

Ահա ինչ տեսք ունի այն` քարտեզի վրա ինքնաթիռների սիմվոլներով նշված են օդանավակայանները, իսկ ձախ կողմում գտնվում է ցուցակ, որը պարունակում է ցանցերի անուններն ու դրանց գաղտնաբառերը։


Այն շատ պարզ է օգտագործման համար։ Բավական է գտնել անհրաժեշտ օդանավակայանը, որը քարտեզի վրա նշված է ինքնաթիռի նշանով, քլիք անել այն և ստանալ տեղեկությունն այն մասին, թե որտեղ է ցանցն աշխատում ամենաարդյունավետ կերպով, և գաղտմաբառի մուտքագրման ցուցում, եթե այն պետք է։

Որոշ օդանավակայաններում անվճար Wi-Fi–ը հասանելի է բոլորին, իսկ որոշներում` միայն առաջին և բիզնես–կարգի ուղևորներին։ Անիլ Պոլատը քարտեզում ընդգրկել է Vip-լաունջների, ինչպես նաև որոշ ռեստորանների և սրճարանների անուններն ու դրանց Wi-Fi ցանցերի գաղտնաբառերը։

Տեղեկատվությունը մշտապես թարմացվում է, հայտնվում են այլ քաղաքների և օդանավակայանների տվյալներ։ 

Ճանապարհորդների առավել հարմարավետության համար քարտեզը հասանելի է նաև iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող գաջեթների համար։ -0-