Ակնոցի միջոցով հնարավոր է տեսնել ուսանողների դիտողությունները դասախոսության ընթացքում
18.06.2013,
14:23
Իսպանացի ինժեներները դասախոսների համար լրացուցիչ իրականության համակարգ են մշակել, որի օգնությամբ կարող են դասախոսության ժամանակ ստանալ ուսանողների մեկնաբանություններն ու դիտողությունները, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով British Journal of Educational Technology հանդեսում հրապարակված հոդվածին։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Իսպանացի ինժեներները դասախոսների համար լրացուցիչ իրականության համակարգ են մշակել, որի օգնությամբ կարող են դասախոսության ժամանակ ստանալ ուսանողների մեկնաբանություններն ու դիտողությունները, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով British Journal of Educational Technology հանդեսում հրապարակված հոդվածին։
«Հուսով ենք, որ այդ համակարգը դասախոսությունների ընթացքն առավել արդյունավետ կդարձնի։ Հետադարձ կապ ստանալով` դասախոսը կկարողանա համոզվել, որ ուսանողները գիտեն և հասկանում են, նա կկարողանա լրացուցիչ օրինակներ բերել, փոխել խոսքի տեմպը կամ բաց թողնել դասախոսության այն հատվածները, որոնք ուսանողները գիտեն կամ հիշում են»,– պարզաբանել է համակարգի մշակողներից մեկը, Կառլոս III –ի անվան մադրիդյան համալսարանի ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր Իգնասիո Աեդոն (Ignacio Aedo)։
Աեդոյի և նրա գործընկերների մշակած համակարգը թույլ է տալիս լրացուցիչ իրականության ակնոցները կրող դասախոսին յուրաքանչյուր ուսանողի կողքին նշաններ և տեքստային նիշեր տեսնել, որոնք դասախոսությանը ներկա գտնվողներն ուղարկում են իրենց բջջային հեռախոսների միջոցով։ Նշանները կարող են ցույց տալ, թե արդյոք ուսանողները հասկանում են նյութը, թե ոչ, արդյոք դասախոսը չափազանց արագ չի խոսում, արդյոք նրանք գիտեն այն հարցի պատասխանը, որը տրվել է դասախոսի կողմից։ Ակնոցը կարող է ցույց տալ տրված հարցի պատասխանները, ինչպես նաև դասախոսության ծրագիրը և դասախոսի կատարած նշումները։
Համակարգը կարող է նաև ճանաչել ուսանողների դեմքերը։ Դասախոսը կարող է սարքը կառավարել, այդ թվում սլայդերը թերթել ժեստերի միջոցով, դրա համար օգտագործվում է Microsoft Kinect խաղային վերահսկիչը։
Մշակողները համակարգի գլխավոր առավելություններից մեկն են համարում այն, որ ակնոցը թույլ կտա ամաչկոտ ուսանողներին մասնավոր և օպերատիվ շփում ունենալ դասախոսի հետ` միաժամանակ չխախտելով ուսումնական գործընթացը։ Հարկ է նշել, որ լրացուցիչ իրականության ակնոցը, որն օգտագործում են իսպանացի մասնագետները, դեռ բավականին անհարմար է գործնական կիրառման համար` թանկ է և մեծ։ Սակայն մշակողները հուսով են, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում շուկայում կհայտնվեն առավել հարմար մոդելները, օրինակ` Google Glass ակնոցները։ –0–