USD
377.86
EUR
439.56
RUB
4.8543
GEL
138.73
2026 թ. մարտի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայ երիտասարդները` հեռակառավարվող թերմոսի հեղինակներ

31.03.2016, 13:12
Մի խումբ հայ երիտասարդներ ստեղծել են Yecup 365 հեռակառավարվող թերմոսը:
Հայ երիտասարդները` հեռակառավարվող թերմոսի հեղինակներ

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Մի խումբ հայ երիտասարդներ ստեղծել են Yecup 365 հեռակառավարվող թերմոսը, գրում է indiegogo–ն։

Այն առաջին թերմոսն է, որի ջերմաստիճանը կարելի է կառավարել հենց սմարթֆոնից` ներբեռնելով Yecup 365 հավելվածը, որը հասանելի է Android–ի և iOS–ի համար։ Սմարթֆոնի վրա հնարավոր է տեսնել, թե ինչ վիճակում է թերմոսի հեղուկը` տաք, թե սառը։

Yecup –ի միջոցով կարելի է հաշված րոպեներում սառեցնել կամ տաքացնել թերմոսում գտնվող հեղուկը, և այդ վիճակում պահել ողջ օրվա ընթացքում։

Yecup 365–ի օգնությամբ կարելի է անգամ լիցքավորել սմարթֆոնը։

Թերմոսը, մասնավորապես, շատ հարմար է այն մարդկանց համար, ովքեր շատ են ճանապարհորդում։ –0–