USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ստեղծվել է աշխարհում առաջին ածխածնային պրոցեսորը

26.09.2013, 18:33
Սթենֆորդի համալսարանի գիտնականները ստեղծել են առաջին պարզագույն պրոցեսորը, որում տրանզիստորների դերը կատարում են ածխածնային նանոմետաղալարերը, գրում է  cnews.ru–ն` հղում անելով Phys.org.–ին։

Ստեղծվել է աշխարհում առաջին ածխածնային պրոցեսորը

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սթենֆորդի համալսարանի գիտնականները ստեղծել են առաջին պարզագույն պրոցեսորը, որում տրանզիստորների դերը կատարում են ածխածնային նանոմետաղալարերը, գրում է  cnews.ru–ն` հղում անելով Phys.org.–ին։

Ածխածնային նանոխողովակները (ԱՆԽ) վաղուց համարվում են կրեմնիումային տրանզիստորների պոտենցիալ փոխարինողներ, քանի որ կարող են թույլ տալ շարունակել փոքրացնել էլեկտրոնային դետալների չափերը, զգալիորեն նվազեցնել դրանց էներգասպառումը և աշխատանքի ընթացքում անջատած էներգիայի ծավալը, պատմել է Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի պրոֆեսոր Յան Ռեբին (Jan Rabaey)։ Սակայն մինչ օրս անհայտ էր, կկարողանա՞ն, արդյոք, նանոխողովակներն արդարացնել նրանց սպասելիքները։

ԱՆԽ–ից տրանզիստոր ստեղծելն առաջին անգամ առաջարկվել է մոտ 15 տարի առաջ։ Սակայն այդ պահից գիտնականներին այդպես էլ չէր հաջողվում դրանցից էլեկտրոնային բարդ շղթաներ ստեղծել` խողովակներում մեծ թվով թերությունների պատճառով։

«Դա հենց այն է, որ հաջողվել է լուծել Սթենֆորդի համալսարանի գիտնականներին»,– ասում է Շվեյցարիայում Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցին առընթեր Էլեկտրատեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր Ջովանի դը Միխելին (Giovanni De Micheli)։

Պրոֆեսորի կարծիքով, գիտնականները երկու կարևոր բան են արել` նախևառաջ, նրանք մշակել են էլեկտրոնային սխեմաների ստեղծման համար պիտանի ԱՆԽ արտադրման գործընթացը։ Երկրորդ` նրանք ստեղծել են արդյունավետ շղթա, որի օրինակով ցույց են տվել, որ ԱՆԽ–ները կարող են արդյունավետ օգտագործվել հաշվարկների համար։ -0-