USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Արցախում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համար շենք կկառուցվի

07.02.2014, 14:22
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հունվարի 30-ից փետրվարի 4-ը գտնվում էր Մեծ Բրիտանիայում՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության ամենամյա հավաքին մասնակցելու նպատակով:
Արցախում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համար շենք կկառուցվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հունվարի 30-ից փետրվարի 4-ը գտնվում էր Մեծ Բրիտանիայում՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության ամենամյա հավաքին մասնակցելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը ՀԲԸՄ-ի ղեկավարության հետ քննարկել է Արցախում այդ կազմակերպության կրթական ծրագրերի ընդլայնման հնարավորությունները:

Այցի շրջանակներում կազմակերպված բարեգործական ճաշկերույթի և մի շարք գործարարների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են Արցախի զարգացման որոշ ծրագրեր:

Մասնավորապես, գործադիրի ղեկավարը պայմանավորվածություններ է ձեռք բերել Արցախում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համար շենք կառուցելու վերաբերյալ:

Հարությունյանը տեղեկացրել է բարեգործներին, որ նախքան շենքի կառուցումը «Թումոն» այս տարվա ընթացքում կսկսի իր գործունեությունը ժամանակավոր տարածքում: Բարեգործական ծրագրերից բացի, հանդիպումների ժամանակ գործարարները մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերել հիդրոէներգետիկայում և տնտեսության այլ ոլորտներում ներդրումներ կատարելու ուղղությամբ ևս:-0-