USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Բիլ Գեյթսն առանց ջրի աշխատող զուգարանակոնք է ներկայացրել

07.11.2018, 11:24
«Զուգարանային հեղափոխություն». Բիլ Գեյթսը ներկայացրել է առանց ջրի աշխատող զուգարանակոնք:
Բիլ Գեյթսն առանց ջրի աշխատող զուգարանակոնք է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը Պեկինում կազմակերպված զուգարանների միջազգային ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է զուգարանակոնքի բարձր տեխնոլոգիական մոդել, որը չի պահանջում ջուր և կոյուղատար։ 

Բարձր տեխնոլոգիական զուգարանակոնքը քիմիական ռեագենտների միջոցով կեղտը վերածում է պարարտանյութի և մաքուր ջրի, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Bloomberg–ին։ 

«Այստեղ ներկայացված տեխնոլոգիաները սանիտարիայի ոլորտի ամենազգալի ձեռքբերումն են վերջին 200 տարվա ընթացքում», – գործակալությունը մեջբերում է Գեյթսի խոսքերը։ 

Միլիարդատիրոջ խոսքով, մարդկային կղանքի ուտիլիզացիան կօգնի լավացնել մանկական մահացության հետ կապված իրավիճակն ու տարեկան 233 մլրդ դոլարով կկրճատի խոլերայի, փորլուծության և ջրի ցածր որակի ու սանիտարական վատ պայմանների հետ կապված վտանգավորի հիվանդությունների պայքարի համար նախատեսվող ծախսերը։

Նշվում է նաև, որ մոդելի ուսումնասիրության և մշակման համար յոթ տարում ծախսվել է 200 մլն դոլար։–0–