Առաջին 4–միջուկանի 64 բիթանոց ARM–չիպը կարտադրի Intel–ը
31.10.2013,
12:51
ARM Cortex-A53 ճարտարապետության հիման վրա հիմնված առաջին 4–միջուկանի 64 բիթանոց չիպը Intel ընկերությունը կարտադրի Altera–ի համար, հաղորդում է Digit.ru–ն` հղում անելով Altera ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությանը։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ARM Cortex-A53 ճարտարապետության հիման վրա հիմնված առաջին 4–միջուկանի 64 բիթանոց չիպը Intel ընկերությունը կարտադրի Altera–ի համար, հաղորդում է Digit.ru–ն` հղում անելով Altera ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությանը։
Չիպը կարտադրվի Intel Tri-Gate–ի 14–րդ տեխնոլոգիայով, ընդ որում, Intel–ի սեփական պրոցեսորների ամենավերջին սերունդը` Haswell–ը, արտադրվում է 22–րդ տեխնիկական գործընթացով։ Cortex-A53–ին պատկանող պրոցեսորն ամենաէներգաարդյունավետն է ARM–ի շարքում և Intel–ի 14–րդ տեխնիկական գործընթացով դրա իրականացումը թույլ կտա վեց անգամ ավելացնել չիպի արտադրողականությունը` այժմ շուկայում հասանելի ամենահզոր լուծումների համեմատ, ասվում է հաղորդագրության մեջ։
Չիպը կօգտագործվի ցանցային և հաղորդակցման սարքավորումների մեջ, հաղորդում է Cnet ինտերնետ ռեսուրսը, և այդ պատճառով Qualcomm, Samsung և Nvidia ընկերությունների ներկայացրած լուծումների համար մրցակցություն չի հանդիսանա, քանի որ դրանք նախատեսված են սմարթֆոնների և պլանշետների համար։ Ամեն դեպքում, ARM-ճարտարապետությամբ չիպերի արտադրության հարցում Intel–ի մասնակցության պատրաստակամությունը կարող է զգալիորեն ուժեղացնել մրցակցությունը պրոցեսորների շուկայում։
Intel–ի պաշտոնական ներկայացուցիչ Չակ Մալոյը Cnet պորտալի հետ զրույցում հաստատել է, որ ընկերությունը պատրաստվում է 2014թ.–ին ARM–չիպի զանգվածային արտադրություն սկսել։ «Altera–ն և Intel–ը գոհ են ընկերությունների համագործակցության առաջին արդյունքից, և Altera–ի այդ հաղորդագրությունը համապատասխանում է այն համաձայնագրին, որը մենք կնքել ենք այս տարի։ Արդեն տեղեկացրել ենք, որ բաց ենք մրցունակ ճարտարապետությունների արտադրության վերաբերյալ առաջարկների համար և կգնահատենք դրանք` ելնելով կոնկրետ պայմաններից»,– նրա խոսքն է ներկայացնում Cnet կայքի թղթակիցը։ –0–