ՌԴ–ում հայտնվել է ամենախելացի առնետը․ կրծողի ուղեղն առաջին անգամ միացրել են արհեստական բանականությանը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Ռուս գիտնականներն աշխարհում առաջին անգամ կրծողի ուղեղը միացրել են արհեստական բանականությանը, գրում է «Իզվեստիան»։
Հիմա Պիֆիա անունով առնետը, որն ունի ինվազիվ նեյրոինտերֆեյս, կարող է պատասխանել ցանկացած հարցի՝ թաթիկներով սեղմելով ստեղնաշարին։ Էյնշտեյնի ծննդյան տարեթիվը, կուբիկ–ռուբիկի կողմերի քանակը կամ ամինաթթուների բաղադրությունը, կրծողը կարող է պատասխանել ցանկացած հարցի։
«Պիֆիա, դու առնե՞տ ես», – հարցնում են նրան, և նա պատասխանում է «այո»։
Ինտելեկտուալ առնետը «ստեղծվել է» Neiry կենսատեխնոլոգիական լաբորատորիայի փորձի արդյունքում Մոսկվայի պետական համալսարանի գիտնականների կողմից։ Նեյրոինտերֆեյսի էլեկտրոդները խթանում են կրծողի ուղեղի հատուկ հատվածները՝ ճիշտ վայրերում ստեղծելով զգացումներ, որպեսզի կենդանին տա ճիշտ պատասխան։