Microsoft-ի շուկայական կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցեց 4 տրիլիոն դոլարը
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Microsoft Corp.-ի շուկայական արժեքը շուկայի բացումից հետո առաջին անգամ գերազանցել է 4 տրիլիոն դոլարը՝ շնորհիվ եռամսյակային ուժեղ հաշվետվության։
Նախկինում միայն մեկ ընկերություն էր հասել այս նշագծին՝ Nvidia Corp.-ը։ Նրա շուկայական արժեքը այժմ կազմում է մոտ 4.37 տրիլիոն դոլար, գրում է «Ինտերֆաքսը»։
Microsoft-ի բաժնետոմսերը հինգշաբթի օրը աճել են մոտ 5%-ով։ Նախորդ օրը՝ շուկան փակելուց հետո, ընկերությունը հայտարարեց, որ չորրորդ ֆինանսական եռամսյակում զուտ շահույթը մեծացրել է 24%-ով, եկամուտը՝ 18%-ով, և երկու ցուցանիշներն էլ ավելի բարձր էին, քան շուկայի կանխատեսումները։
Microsoft-ը իր բաժնետոմսերը գրանցել է ֆոնդային բորսայում 1986 թ.-ի մարտին, և նրան պահանջվել է 8351 սեանս՝ 1 տրիլիոն դոլար կապիտալիզացիայի հասնելու համար, և ընդամենը 543 սեանս՝ ևս 1 տրիլիոն դոլար ավելացնելու համար։ 3 տրիլիոն դոլարի նշաձողին հասել են 2024 թ.-ի հունվարին։