Firebird-ի ծրագրի և NVIDIA-ի արտահանման լիցենզիայի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Firebird-ի ծրագրի և NVIDIA-ի արտահանման լիցենզիայի համար ուզում եմ շնորհակալություն եմ հայտնել նախագահ Թրամփին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ՝ ընդգծելով, որ ծրագիրը իրականացվում է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված մտադրությունների հուշագրի տրամաբանության մեջ։
«Ես վերջերս առիթ ունեցա նախագահ Թրամփի հետ խոսել այդ թեմայով։ Ընթացակարգերի հետ կապված որոշակի մտահոգություններ ունեին ներդրողները և ուրախ եմ և շնորհակալ եմ, որ Սպիտակ տունը պատշաճ և շատ արագ արձագանքեց», -ասաց վարչապետը։
Փաշինյանը շնորհավորեց Firebird ընկերությանը և հայտնեց, որ ներդրումային ծրագիրը վստահաբար կյանքի կկոչվի։
Նշենք, որ ԱՄՆ-ում գործող Firebird ԱԲ ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների ընկերությունը ԱՄՆ կառավարությունից ստացել է NVIDIA-ի գրաֆիկական պրոցեսորների արտահանման թույլատվություն: NVIDIA-ի կողմից դեռ հունիսին էր հայտարարվել, որ այս ջանքերը տարածաշրջան կբերեն առաջին խոշորածավալ արհեստական բանականության տվյալների կենտրոնը։
100 մեգավատտ հզորությամբ օբյեկտը՝ սկզբնական 500 միլիոն դոլարի ներդրմամբ, կօգտագործի Dell Technologies Inc.-ի արհեստական բանականության սերվերներ և -ի Blackwell NVIDIA-ի պրոցեսորներ։
Առաջին փուլը նախատեսվում է գործարկել հաջորդ տարվա երկրորդ եռամսյակում։ Սա բազմամիլիարդանոց մեգանախագծի մեկնարկային փուլն է, որի նպատակն է տարածաշրջան բերել բարձր հզորությամբ ԱԲ գերհամակարգչային ենթակառուցվածք։ Այն բացում է ԱՄՆ-Հայաստան համագործակցության նոր էջ առաջատար տեխնոլոգիաների, նորարարության և ԱԲ ոլորտի առաջընթացում։