USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Չինաստանը գործարկում է թռչող տաքսիներ․ երկու ընկերություն ստացել է դրոնների առաջին վկայագրերը

02.04.2025, 13:29
Երկու չինական ընկերություններ Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունից (CAAC) ստացել են ավտոնոմ մարդատար անօդաչու թռչող սարքեր շահագործելու վկայագրեր
Չինաստանը գործարկում է թռչող տաքսիներ․ երկու ընկերություն ստացել է դրոնների առաջին վկայագրերը

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Երկու չինական ընկերություններ Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունից (CAAC) ստացել են ավտոնոմ մարդատար անօդաչու թռչող սարքեր շահագործելու վկայագրեր, գրում է Xinhua գործակալությունը։

Սա վկայում է այն մասին, որ Չինաստանը թևակոխել է ինքնավար մարդատար անօդաչու թռչող սարքերի կոմերցիոն շահագործման փուլ։

Այս երկու սերտիֆիկատները՝ Չինաստանում տրված նման վկայագրերի առաջին խմբաքանակը, շնորհվել են չինական անօդաչու սարքեր արտադրող EHang Holdings Limited-ին հարավային Գուանդուն նահանգից և Hefei Hey Airlines Co. Ltd.-ին՝ արևելյան Անհոյ նահանգից:

Շահագործման վկայակագիրն օգտագործվում է հավաստելու այն, որ ինքնավար ուղևորատար անօդաչու թռչող սարքը համապատասխանում է անվտանգ շահագործման ստանդարտներին և պահանջներին: Շահագործման վկայագիր ունեցող ընկերությունները կարող են առևտրային գործունեություն իրականացնել հաստատված տարածքներում, տրամադրել վճարովի ուղևորատար ծառայություններ և ցածր բարձրության հետ կապված այլ ծառայություններ: