2025թ․-ին ԲՏԱ ոլորտի շրջանառությունը կազմել է շուրջ 1 տրլն 207 միլիոն դրամ․ նախարար
Այսօր,
17:14
2025 թվականին ոլորտի շրջանառությունը կազմել է շուրջ 1 տրլն 207 միլիոն դրամ, մինչդեռ 2024 թավականին այն շուրջ 942 մլրդ դրամ էր կազմում
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականին ոլորտի շրջանառությունը կազմել է շուրջ 1 տրլն 207 միլիոն դրամ, մինչդեռ 2024 թավականին այն շուրջ 942 մլրդ դրամ էր կազմում։
Այս մասին հայտարարել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ:
Նախարարը հայտնեց, որ 2025 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն է իրականացրել 10 778 ընկերություն՝ 2024 թվականի դեկտեմբերին գրանցված 8072 ընկերության համեմատ։