Հայաստանի բջջային կապի օպերատորների սակագների և ծառայությունների հոկտեմբերի տեսություն
11.11.2013,
15:58
Հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտը լուսաբանող www.teleсom.arka.am կայքն այսօրվանից գործարկում է նոր ձևաչափ` երկրի բջջային օպերատորների` «ԱրմենՏելի» (ապրանքանիշը` Beeline), VivaCell-MTS–ի և Orange Armenia–ի գործունեության տեսություն։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտը լուսաբանող www.teleсom.arka.am կայքն այսօրվանից գործարկում է նոր ձևաչափ` երկրի բջջային օպերատորների` «ԱրմենՏելի» (ապրանքանիշը` Beeline), VivaCell-MTS–ի և Orange Armenia–ի գործունեության տեսություն։ Ամեն ամիս կայքում կներկայացվի բջջային կապի օպերատորների հիմնական նորությունների ընտրանին, որոնց մասին հայտարարվել է նախորդ ամիս։ Նման կերպ մենք ցանկանում ենք մեր ընթերցողներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ հեռահաղորդակցական շուկայում գոյություն ունեցող նորույթներին «մեկ պատուհան» ձևաչափի միջոցով։
Հոկտեմբերի ընթացքում բջջային կապի հայկական օպերատորները շուկայում առաջարկել են նոր սակագներ և ծառայություններ։ Մենք ձեզ համար պատրաստել ենք հիմնական նորությունների ընտրանին, որոնք այս կամ այն կերպ անդրադառնում են երեք օպերատորների բաժանորդներին։
«ԱրմենՏել» (ապրանքանիշը` Beeline)
«ԱրմենՏել» ընկերությունը բաժանորդներին առաջարկում է բնակարան շահել` լիցքավորելով հաշիվը

«ԱրմենՏելն» ընդլայնել է աշխարհագրությունը «Զանգիր ինձ» և «Լիցքավորիր իմ հաշիվը» ծառայությունների բաժանորդների համար
«ԱրմենՏել» ընկերությունն ընդլայնել է «Զանգիր ինձ» և «Լիցքավորիր իմ հաշիվը» ծառայությունների աշխարհագրությունը։ Այժմ «ԱրմենՏել» ընկերության բջջային ցանցի կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են հարցում ուղարկել իրենց զանգահարելու կամ հաշիվը լիցքավորելու խնդրանքով ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի, ԱՊՀ երկրների և Վրաստանի Beeline բջջային բաժանորդներին։«Զանգի´ր ինձ» և «Լիցքավորի´ր իմ հաշիվը» ծառայություններն անվճար են: Մեկ օրվա ընթացքում հնարավոր է ուղարկել 10-ից ոչ ավել հրահանգ`առավելագույնը 5 հրահանգ Ռուսաստանի, ԱՊՀ երկրների և Վրաստանի Beeline բաժանորդներին, և առավելագույնը 5 հրահանգ Beeline Հայաստանի բաժանորդներին:
«ԱրմենՏել» ընկերությունն ավելացրել է «Drive» շարժական ինտերնետի ծավալները
«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է «Դրայվ-8», «Դրայվ-20» և «Դրայվ-50» hետվճարային սակագնային փաթեթների շրջանակում շարժական ինտերնետի ծավալների ավելացման մասին։Փաթեթով նախատեսված ինտերնետի գերարագ ծավալը սպառելուց հետո ինտերնետի արագությունը «Դրայվ-8» սակագնային փաթեթում ավելացել է երկու անգամ, և նախկին 256 Կբիտ/վրկ փոխարեն այժմ կազմում է 512 Կբիտ/վրկ: «Դրայվ-20» և «Դրայվ-50» սակագնային փաթեթներում նախատեսված ինտերնետի գերարագ ծավալը սպառելուց հետո արագությունն ավելացել է չորս անգամ` մինչև 1024 Կբիտ/վրկ: Drive շարժական ինտերնետի սակագնային փաթեթներից որևէ մեկին միանալիս հաճախորդները, ծառայությունից 3-ից 6 ամիս օգտվելու դեպքում, կարող են ձեռք բերել USB-մոդեմ 100 դրամով` կախված սակագնային փաթեթից: «Դրայվ-8», «Դրայվ-20» և «Դրայվ-50» սակագնային փաթեթների ամսական վճարը կազմում է 6000 դրամ, 9000 դրամ և 15000 դրամ համապատասխանաբար։
«ԱրմենՏելը» չեղյալ է հայտարարել SIM քարտի փոխարինման վճարը
«ԱրմենՏելը» չեղյալ է հայտարարել է SIM քարտի փոխարինման ծառայության վճարը։ Այսուհետ շարժական կապի հետվճարային և կանխավճարային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդները կարող են անվճար փոխել կամ վերականգնել SIM քարտը «ԱրմենՏել» ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում»
«ԱրմենՏել». Ավարտվել է անցումը Comverse ONE սերվիսային նոր հարթակին
Ընկերությունը տեղեկացրել է կանխավճարային հաշվարկային համակարգի անցման մասին դեպի Comverse ONE նոր հարթակ: Նախկինում տեխնիկական բիլինգի և տարիֆիկացման գործընթացներն իրական ժամանակում իրականացվում էր RTBS Comverse հարթակի վրա: Comverse ONE ունի հետևյալ հնարավորությունները`սակագնային փաթեթների ստեղծում անհատական տարբերակների ընտրությամբ, մեկ բաժանորդին ենթաբաժին հասնող ծառայությունների ընդլայնում, երկու տարբեր համարների համար մեկ միասնական հաշվի ստեղծում, կանխավճարային համակարգում խմբակային հաշիվների հետ աշխատանք, ձայնային ծառայությունների ինքնակառավարման համակարգի հնարավորությունների, SMS և MMS-հաղորդագրությունների ծառայությունների, ինչպես նաև շարժական ինտերնետի ընդլայնում։
«ԱրմենՏելը» մինչև 512 Կբ/վ արագությամբ շարժական ինտերնետի անսահմանափակ սակագնային փաթեթ է գործարկել
«ԱրմենՏելը» հայտարարում է շարժական ինտերնետի «512» անսահմանափակ սակագնային փաթեթի գործարկման մասին։ «512» սակագնային փաթեթին միանալիս բաժանորդները կարող են ընտրել իրենց հարմար հետվճարային կամ կանխավճարային հաշվարկային համակարգն, ինչպես նաև 100 դրամ սակագնով ձեռք բերել Beeline USB-մոդեմ:
«ԱրմենՏելը» ավելի քան երեք անգամ իջեցրել է «Զանգող համարի ներկայացում» ծառայության միացման սակագինը
«ԱրմենՏելը» հայտարարել է ֆիքսված ցանցի բաժանորդների համար «Զանգող համարի ներկայացում» ծառայության միացման սակագնի իջեցման մասին: Եվ ֆիզիկական, և իրավաբանական անձանց համար գործում է նոր միացման սակագին` 700 դրամ` նախկին 2700 դրամի փոխարեն: Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներից Panasonic KXTG1311 ֆիքսված կապի հեռախոս ձեռք բերելու դեպքում բաժանորդներին հնարավորություն կընձեռվի միացնել «Զանգող համարի ներկայացում» ծառայությունն անվճար: Ծառայությունից օգտվելու ամսական վարձը կազմում է 200 դրամ:
«ԱրմենՏել». Գործարկվել է Remix նոր կանխավճարային սակագնային պլանը
«ԱրմենՏելը» գործարկել է Remix բջջային կապի նոր կանխավճարային սակագնային պլանը, որը թույլ է տալիս շփվել Beeline ցանցի ներսում առանց սահմանափակման 7 կամ 14 օրվա ընթացքում հաշվեկշիռը համապատասխանաբար 500 կամ 1000 դրամ լիցքավորելու դեպքում։ Remix սակագնային պլանի SIM քարտն արժե 500 և 300 դրամ։
«ԱրմենՏելի» բաժանորդները կարող են կանխավճարային համակարգից անվճար անցում կատարել հետվճարային համակարգի
«ԱրմենՏելը» հայտարարել է «Հաշվարկային համակարգի փոփոխում» ծառայության՝ կանխավճարային համակարգից դեպի հետվճարային համակարգ անցում սակագինը չեղյալ հայտարարելու մասին։ Պահպանելով իրենց հեռախոսահամարն՝ իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են անվճար փոփոխել հաշվարկային համակարգը՝ ընտրելով հետևյալ տարբերակներից մեկը. ընտրել դուր եկած սակագնային փաթեթն ընկերության հետվճարային համակարգի ընտրանուց կամ հնարավորության դեպքում բաժանորդի գործող սակագնային փաթեթի շրջանակում փոխել հաշվարկային համակարգը:
«ԱրմենՏելը» ընդլայնել է 3G-ծածկույթը Հայաստանի հյուսիսային շրջանում
«ԱրմենՏել» ընկերությունը ընդլայնել է 3G ցանցի ծածկույթը Հայաստանի հյուսիսում գտնվող սահմանամերձ բնակավայրերում։ Սկսած 2013 թ.–ի հոկտեմբերից 3G ցանցի ծառայությունները, ինչպես նաև 3G բջջային ինտերնետը հասանելի են Լոռու մարզի Միխայլովկա և Պրիվոլնոյե համայնքներում:
VivaCell-MTS
ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Ինտերնետ էքսպրես» USB մոդեմն այժմ հասանելի է դարձրել նաև 3G ցանցի համար

ՎիվաՍել-ՄՏՍ
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է կրկնակի ինտերնետ «Անձնական» պլանի բաժանորդների համար
Հոկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Անձնական» հետվճարային սակագնային պլանով տրամադրվող ընդգրկված ինտերնետի ծավալը միևնույն ամսավճարի դիմաց կազմում է 1000 ՄԲ՝ նախկին 500 ՄԲ փոխարեն:
VivaCell-MTS–ը «ՄՏՍ Կոնեկտ» ՍՓ–ի հայ բաժանորդներին` ծառայությունների լրացուցիչ փաթեթ
VivaCell-MTS «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» և «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլանների բաժանորդագրվողներին ծառայությունների լրացուցիչ փաթեթ կտրամադրի։ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» և «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլանների բաժանորդագրվողները կստանան ամսական 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն ընձեռող փաթեթ՝ միևնույն ամսավճարի դիմաց»,– ասվում է հաղորդագրության մեջ։
VivaCell-MTS–ը հայտարարել է ցանցի ընդլայնման մասին
Ընկերությունը տեղեկացրել է, որ 2013 թ.–ի սկզբից VivaCell-MTS ցանցին միացվել է բջջային կապի 2013 նոր կայան Հայաստանի տարբեր մարզերում` նոր բնակավայրերում ծառայություններ մատուցելու համար։ 2013 թ.–ին նախատեսված ընկերության ցանցի ընդլայնման աշխատանքները շարունակվում են, և ըստ ծրագրերի` մինչև տարեվերջ նախատեսվում է կառուցել ևս 119 նոր կայան։
VivaCell-MTS. Հայաստանում նոր ինտերնետ փաթեթների գործարկում հետվճարային բաժանորդների համար
ՎիվաՍել–ՄՏՍ–ը նոր ինտերնետ փաթեթներ է գործարկել հետվճարային բաժանորդների համար, որոնք (բացառությամբ «Անձնական», «Խոսում է քաղաքը» և «Բիզնես վերահսկում» սակագնային պլանների բաժանորդների) հնարավորություն ունեն ակտիվացնելու ավելի մեծ ծավալի ինտերնետ-փաթեթներ՝ առավել մատչելի պայմաններով: Մասնավորապես Ինտերնետ փաթեթը միացնելիս «inet 300» բաժանորդները կստանան 300 ՄԲ ինտերնետ` 1250 դրամի դիմաց, «inet 1500» (արժեքը` 2000 դրամ)` 1500 ՄԲ, «inet 3000» (արժեքը` 3000 դրամ)`3000 ՄԲ։
ՎիվաՍել–ՄՏՍ–ը ժամանակավորապես նվազեցրել է Հայաստանից Ռուսաստան կատարվող զանգերի արժեքը
ՎիվաՍել–ՄՏՍ բջջային օպերատորը ժամանակավորապես նվազեցրել է Հայաստանից դեպի Ռուսաստան զանգերի արժեքը` մինչև 15 դրամ/րոպե։ Մինչև 2014 թ. հունվարի 31-ը «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդները կարող են «Հեռազանգ» ծառայության միջոցով զանգահարել Ռուսաստանի քաղաքային ցանցերի բաժանորդներին 15 դրամ/րոպե, իսկ ՄՏՍ-Ռուսաստանի բջջային հեռախոսահամարներին ընդամենը 25 դրամ/րոպե սակագներով։
Orange Armenia.
Orange Armenia. Նոր հնարավորություններ Orange–ի «Դելֆին», «Պանտերա» և «Թիթեռ» սակագնային պլանների համար

Ինչ վերաբերում է Պանտերայի բաժանորդներին, ապա վերջիններս, ի հավելումն բոլոր սակագնային պլաններում արդեն իսկ ներառված մեծ ծավալով մեգաբայթերի ու SMS-ների, ամեն ամիս կստանան 30-ից 180 րոպե այլ ցանցերի բաժանորդներին զանգահարելու համար:
Orange Armenia. Բոնուսներ «Դելֆին», «Պանտերա» և «Թիթեռ» սակագնային պլաններից օգտվող «հավատարիմ» բաժանորդների համար
Orange Armenia ընկերությունը որոշեց իր «հավատարիմ» բաժանորդներին անակնկալ մատուցել և դրա դիմաց նրանց բոնուսներ տրամադրել։ «Դելֆին», «Պանտերա» և «Թիթեռ» սակագնային պլանների բաժանորդները, ովքեր ավարտել են իրենց 12–ամսյա կամ 24–ամսյա բաժանորդագրության պարտավորությունները, յուրաքանչյուր ամիս կստանան իրենց ամսական վճարումների 10 տոկոսը միավորների տեսքով` «Orange Merci» «հավատարմության» դիմաց։ Միավորները կարելի է օգտագործել արդեն նոյեմբերից` ցանցի ներսում րոպեներ, SMS–հաղորդագրություններ և մեգաբայթեր ձեռքբերելու համար։
Orange–ը ներկայացրել է Altacel Pixi սմարթֆոնը
Orange հեռահաղորդակցական ընկերությունը Հայաստանում սկսել է Alcatel Pixi սմարթֆոնի վաճառքը։ Երկու SIM քարտող աշխատող սմարթֆոնը, որը գործում է Android օպերացիոն համակարգով և օգտագործողին է առաջարկում սմարթֆոնի ամենակարևոր ֆունկցիաները, կարելի է ձեռք բերել Orange-ի խանութներից ընդամենը 40,000 դրամով, իսկ Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա բաժանորդագրություններից որևէ մեկին 1 կամ 2 տարով բաժանորդագրվելու դեպքում՝ սկսած 1 դրամից: Orange-ի խանութներում կարելի է ձեռք բերել այս սմարթֆոնի կապույտ և սպիտակ գույներով տարբերակները:
Orange Armenia–ն ընդլայնել է ցանցը
Ընկերությունը տեղեկացրել է, որ 2013թ.–ի հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տարբեր մասերում կառուցվել և ցանցին է միացվել շարժական կապի 16 նոր կայան: 2013թ.–ի համար նախատեսված ցանցի ընդլայնման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Բարձրորակ ծառայություններ մատուցելու նպատակով աշնան ընթացքում նախատեսվում է կառուցել ևս 12 նոր կայան: Բացի այդ, նախատեսվում է մինչև 42Մբ/վ ներբեռնման արագությամբ ընդլայնել ցանցի աշխարհագրությունը նոր քաղաքներում, իսկ մինչև 21,6 Մբ/վ արագությամբ ցանցը՝ ամբողջ ծածկույթում: –0–