USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանի ՏՏ ոլորտի 2018թ.–ի գլխավոր իրադարձությունների տասնյակն` ըստ «ԱՌԿԱ» գործակալության

25.12.2018, 17:27
Անցնող տարին նշանավորվել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք կարևոր իրադարձություններով։
Հայաստանի ՏՏ ոլորտի 2018թ.–ի գլխավոր իրադարձությունների տասնյակն` ըստ «ԱՌԿԱ» գործակալության

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անցնող տարին նշանավորվել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք կարևոր իրադարձություններով։ Ամփոփելով տարվա արդյունքները` հարկ է նշել, որ, թեև երկրում արմատական փոփոխություններ են կատարվել, ՏՏ ոլորտը շարունակել է արդեն ավանդական դարձած աճ արձանագրել։ 

1. Ինժեներական քաղաք

_Hayastani_TT_volorti_2018_t_i_glkhavor_ - рис.1 

«Ինժեներական քաղաք» նախագիծը, որը ներկայացվել է դեռև երկու տարի առաջ, իրականություն է դառնում` հիմնարկեքի արարողությամբ։ Ծրագրի իրագործման արդյունքում ծրագրվում է 1500 բարձրակարգ մասնագետների նախապատրաստում և վերապատրաստում, 200 նոր աշխատատեղերի բացում, նվազագույնը 20 կազմակերպությունների ստեղծում։ «Ինժեներական քաղաք»–ը համաշխարհային մակարդակի բարձրտեխնոլոգիական ենթակառուցվածք ստեղծելու ևս մեկ հնարավորություն է։ «Ինժեներական քաղաքի» ստեղծման նախագիծը գնահատվում է 21.2 մլն դոլար, որոնցից 10.5 մլն դոլարը կհատկացնի Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկի վարկային միջոցներից, իսկ 50 տոկոսը կտա National Instruments կոնսորցիումը։ Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի շինարարությունը ծրագրվում է սկսել 2020 թվականի փետրվարին և ավարտել նույն թվականի դեկտեմբերին։ 

2. Երկրում առաջին մայնինգ ֆերմայի գործարկումը

_Hayastani_TT_volorti_2018_t_i_glkhavor_ - рис.2

Կրիպտարժույթի մայնինգի` աշխարհում խոշորագույն ֆերմաներից մեկն է բացվել Երևանում Multi Group կոնցեռնի և շվեդական Omnia Tech ընկերության համագործակցությամբ։ Մայնինգի ֆերմայի ստեղծման համար ներդրվել է մոտ 50 մլն դոլար, ներգրավվել են 3 հազար մեքենաներ բիթքոինների և էֆիրիումների արտադրության համար, ծրագրվում է, որ դրա հզորությունը կավելանա մինչև 120 մեքենա։ Մայնինգի ֆերմայի շենքի առաջին հարկը նախատեսված է տեղեկատվական տեխնոլոգիաների բիզնես կենտրոնի համար, իսկ երկրորդ հարկի ողջ տարածքում տեղադրված են անդադար աշխատող սերվերները։ 

Multi Group և Omnia Tech ընկերությունները պատրաստվում են Հայաստանի ՏՏ տեխնոլոգիաներում ներդնել 2 մլրդ դոլար։ Omnia Tech–ը ծրագրում է Հայաստանում իրագործել տեխնոլոգիական նախագծեր, որոնց կմիանան օտարերկրյա 500 ընկերություններ, այդ թվում` Facebook–ը, Google–ը, Amazon–ը։ 

3. Ռոստելեկոմը հեռանում է Հայաստանից 

_Hayastani_TT_volorti_2018_t_i_glkhavor_ - рис.3

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել VivaCell-MTS հեռահաղորդակցային ընկերությանը «Ռոստելեկոմ Արմենիա» ֆիքսված կապի օպերատորի ակցիաների վաճառքին։

ՀԾԿՀ որոշմամբ, «Ռոստելեկոմ»–ը հնարավորություն է ստանում վաճառել «Filor Ventures LTD» ընկերության բոլոր 5000 բաժնետոմսերը (100%) VivaCell-MTS հայկական հեռահաղորդակցային ընկերությանը։ Գործարքը որևէ կերպ չի անդրադառնա մեր հաճախորդների վրա։ Հակառակը, միաձուլումից հետո բաժանորդներն ավելի որակյալ ծառայություններ կստանան։ 

Ռուսական ընկերությունը ձեռք է բերել հայկական օպերատորի 75 տոկոս մինուս մեկ բաժնետոմս 22.5 մլն դոլարով 2012 թվականի փետրվարին։ Ավելի վաղ ընկերությունը չէր բացառում, որ կշարունակի օպերատորական ակտիվների ձեռքբերումն ԱՊՀ–ում։ Սակայն GNC-Alfa–ն այդպես էլ մնաց «Ռոստելեկոմ»–ի միակ օտարերկրյա ակտիվը։ 

4. Global IT Award մրցանակաբաշխություն 

_Hayastani_TT_volorti_2018_t_i_glkhavor_ - рис.4

National Instruments ընկերության համահիմնադիր և նախկին գլխավոր տնօրեն Ջեյմս Տրուշարդը ՀՀ–ում արժանացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի Global IT Award 2018թ. պետական մրցանակին։ Դափնեկիրն արժանացել է պետական մրցանակին համաշխարհային ինժեներական ոլորտի զարգացման գործում կատարած ներդրման համար, որը նպաստել է ոչ միայն ենթակառուցվածքների արդիականացմանը, այլև մարդու առողջության պաշտպանությանը։ 

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակը հիմնադրվել է 2009թ.–ի հուլիսի 6–ին` ՀՀ նախագահի հրամանագրով և հանձնվում է ամեն տարի տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զարգացման գործում կատարած հատուկ ներդրման համար։ 

5. GLONASS և հայ տիեզերագնաց 

_Hayastani_TT_volorti_2018_t_i_glkhavor_ - рис.5

Բյուրականի աստղադիտարանում բացվեց GLONASS կայանը, որը դարձավ 11–րդն արտերկրում։ Ռուսական գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգի նոր օբյեկտը նախատեսվում է շահագործել առնվազն մինչև 2030 թ.–ը։ Նոր կայանի մատուցած գերճշգրիտ ծառայությունները շատ պահանջված են, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում և երկրաշարժի գոտիների վերահսկման նպատակով։ 

Միաժամանակ, Ռոսկոմոսը հնարավոր է համարում պատրաստել տիեզերագնաց Հայաստանից։ Տիեզերական ոլորտում հայ–ռուսական փոխգործակցության համար չափազանց կարևոր թեմա է համագործակցությունը Երկիր մոլորակի զոնդավորման արբանյակներից ստացվող տվյալների կիրառման ոլորտում։ 

6. Digitec 2018. ապագան դառնում է իրական 

_Hayastani_TT_volorti_2018_t_i_glkhavor_ - рис.6

Digitec 2018 ցուցահանդեսը դարձավ ինքնատիպ հարթակ 2019 թ.–ին Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) անցկացման համար։ Ցուցահանդեսին մասնակցեցին բազմաթիվ օտարերկրյա ներկայացուցիչներ` գրեթե 60 երկրից։ Միջոցառման շրջանակում կազմակերպվեցին նաև հայ–գերմանական և հայ–թայվանական բիզնես ֆորումներ, DigiLife սեմինարներ։ Հյուրերի թվում Երևան ժամանեցին նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) տնօրենների խորհրդի անդամները, ինչպես նաև այդ օրերին Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի հյուրերը։ 

DigiTecExpo 2018 ցուցահանդեսին ներկայացվեցին համալիր ինժեներական լուծումներ, ՏՀՏ համակարգեր և սարքավորումներ, հեռահաղորդակցական և ցանցային լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ, խաղային և մուլտիմեդիոն տեխնոլոգիաներ, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, ֆինանսաբանկային լուծումներ։ Ցուցահանդեսին մասնակցեցին մոտ 120 ընկերություններ, մասնավորապես, , Ucom–ը, PicsArt–ը, Vmware–ը, VOLO–ն, Arloopa–ն, IUNetworks–ը, Webb Fontaine–ը, Instigate–ը, ArmSoft–ը, Early one–ը, GG–ն, HackTech–ը, Mtech–ը, Globbing Keysight Technologies–ը, ինչպես նաև ArMath կրթական ցանցի 230 սաներ և սթարթափեր։

7. Բլոքչեյնը գրավում է Հայաստանը 

_Hayastani_TT_volorti_2018_t_i_glkhavor_ - рис.7

Armenian Blockchain Forum առաջին միջազգային համաժողովը Երևանում հավաքել է տարբեր երկրների ավելի քան 600 մասնագետների: 

Armenian Blockchain Forum – ը կրթատեղեկատվական հարթակ է, որը միավորում է գործարարների, ընկերությունների և փորձագետների պրակտիկ գիտելիքները և ուղղված է Հայաստանում տեխնոլոգիական ընկերությունների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: 

Blockchain Forum-ին մասնակցելու համար հավաքվել են բլոքչեյն-տեխնոլոգիաների և արհեստական ինտելեկտի` աշխարհի 20 երկրների փորձագետներ Հայաստանից, Իռլանդիայից, Չինաստանից, Շվեյցարիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Կանադայից, Հոնկոնգից և այլ երկրներից: 

Համաժողովի առանցքային թեման էր Բլոքչեյն արդյունաբերության զարգացման ռազմավարությունը Հայաստանում, ինչպես նաև այլ պետություններում, որոնք նոր տեխնոլոգիաների շնորհիվ, հնարավորություն են ստանում իսկական առաջընթաց գրանցել և կառուցել կայուն տնտեսություն: Համաժողովի շրջանակում անցկացվել են 12 կրթական վարպետության դասեր ուսանողների և ձեռնարկատերերի համար, որոնք նոր են սկսում հետաքրքրվել բլոքչեյն տեխնոլոգիաներով: Աշխարհի տարբեր երկրների 15 լավագույն սթարթափերը, որոնք անցել են խիստ փորձագիտական ընտրություն, հնարավորություն են ստացել ներկայացնել իրենց նախագիծը մասնագիտական ներդրողներին և ստանալ ֆինանսավորում: Համաժողովի մասնակցող հիմնադրամների ընդհանուր կապիտալը գերազանցում է 10 մլրդ դոլար: 

8. Թումոն` WCIT-ի դափնեկիր և առաջին քայլերը Փարիզում  

_Hayastani_TT_volorti_2018_t_i_glkhavor_ - рис.8

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն արժանացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) գլխավոր մրցանակին «Թվային աշխարհի պատգամի իրականացման համար»: Կոնգրեսի այլ անվանակարգերի հաղթողների թվում են այնպիսի համաշխարհային ընկերություններ, ինչպիսիք են Acer-ը (մրցանակ` կայանատեղերի համար նախատեսված սմարթ սարքավորումների համար) և Թայվանի թվային ոլորտի առաջատար ինստիտուտը (Digital Education Institute (DEI), Institute for Information Industry): 

Թումո կենտրոնը բացել է նաև իր մասնաճյուղը Փարիզում: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների հայկական կենտրոններում (Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Ստեփանակերտում և Կողբում) անվճար սովորում են 12-ից 18 տարեկան դեռահասներ և երիտասարդներ: Նպատակն է ծանոթացնել հայ երիտասարդներին առաջատար տեխնոլոգիաների հետ, ինչպես նաև հնարավորություն ընձեռել հետաքրքրող ՏՏ ոլորտների ուսումնասիրության խորացման համար: 

9. Armath ինժեներական հրաշք լաբորատորիաներ 

_Hayastani_TT_volorti_2018_t_i_glkhavor_ - рис.9

Դպրոցականների համար նախատեսված Armath ինժեներական լաբորատորիաների կրթական ցանցն ունի արդեն 260 լաբորատորիա, որտեղ սովորում է 5300 աշակերտ: Լաբորատորիաների հիմնական մասը տեղակայված է Հայաստանում, երկուսը` Ջավախքում (Վրաստան), 17-ն` Արցախում: Կրթությունն անվճար է: Լաբորատորյաները ստեղծվում են առաջատար տեխնոլոգիաների և դոնոր կազմակերպությունների միության հաշվին, իսկ ուսուցիչների աշխատավարձը վճարում է պետությունը: 2019 թ.-ին կառավարությունն այդ նպատակով պետբյուջեից կհատկացնի 300 մլն դրամ: 

Armath լաբորատորիաների սաները մասնակցում են տարբեր մրցումներում, այդ թվում` եռաչափ մոդելավորման, ծրագրավորման, ռոբոտների մրցույթի և ամառային տեխնիկական ճամբարների: Armath–ի սաներն այս տարի մասնակցեցին Մեխիկոյում անցկացված Ռոբոտների միջազգային մրցույթին, ինչպես նաև լավագույն են ճանաչվել Եվրասիական թվային հարթակների մրցույթում: Մի քանի երկրներ արդեն ընդօրինակել են Armath-ի ուսուցման մոդելը, մասնավորապես` Թայվանը և Հնդկաստանը, իսկ այնպիսի երկրներ, ինչպիսին են Իսպանիան, Մոնղոլիան, Եթովպիան, Բանգլադեշը դեռ բանակցություններ են վարում:    

10. Սոֆիա ռոբոտը Երևանում    

_Hayastani_TT_volorti_2018_t_i_glkhavor_ - рис.10

Սոֆիան բացառիկ ռոբոտը, որը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է մարդ և քաղաքացիություն է ստացել, մասնակցել է Երևանում անցկացված հայ-ֆրանսիական համաժողովի բանավեճերին: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից անցկացված միջացառումների ժամանակ դասական ոճի կոստյում հագած Սոֆիան ելույթ է ունեցել համաժողովի մասնակիցների առաջ, պատասխանել է միջացառման վարողի հարցերին, ինչպես նաև թույլ է տվել սելֆի անել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն և նրա տիկնոջ, համաժողովի այլ մասնակիցների, լրագրողների հետ, որոնց նա հարցազրույց է տվել: Սոֆիան կնոջ տեսքով ռոբոտ է, ստեղծվել է Հոնկոնգի Hanson Robotics ընկերության կողմից: Ռոբոտը նախագծվել է այնպես, որ կարողանում է սովորել և ադապտացվել մարդկանց վարքագծին, ինչպես նաև աշխատել նրանց հետ: 2017 թ.-ի աշնանը Սոֆիան դարձել է Սաուդյան Արաբիայի հպատակը:-0-