Հայաստանն IPv6 արձանագրության է անցնում
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Աշխարհի խոշոր IT-ընկերություններն անցել են IPv6 նոր ինտերնետ արձանագրության լայնածավալ թեստին, որը վերացնում է ցանցային IP հասցեների պակասի խնդիրը. նոր IPv6 ինտերնետ արձանագրությունն օգտագործում է IP հասցեների 128-բիթանոց ձևաչափ և հնարավոր է դարձնում ստանալ ավելի շատ IP հասցեներ և ինտերնետին միացնել ավելի մեծ թվով սարքավորումներ։ Ներկայում IPv6 արձանագրությունն արդեն օգտագործվում է ողջ աշխարհի մի քանի հազարավոր ցանցերում, բայց դեռ այդքան լայն տարածում չի գտել Ինտերնետում, ինչպես IPv4-ը։
IPv6 Day («IPv6 Օր») անվանում ստացած փորձի շրջանակներում խոշոր ինտերնետ պորտալները 24 ժամով կմիացնեն IPv6 արձանագրության աջակցությունը։ Վեջնական օգտագործողների մեծամասնության համար այդ փոփոխությունն աննկատ կմնա, բայց ինտերնետ հասարակությունը կարևոր վիճակագրություն կստանա այն մասին, թե օգտագործող մեքենաների և ինտերնետ պրովայդերների ինչ տոկոս կարող է անսխալ աշխատել նոր արձանագրությամբ։
Հին IPv4 տարբերակից անցումը IPv6 արձանագրությանն առաջին հերթին թելադրված է IPv4 շրջանակներում ինտերնետ հասցեների խիստ պակասով։ Փոքր ինտերնետ պրովայդերներն առանց նոր հասցեներ ստանալու, օրինակ, չեն կարողանա այն իրենց բաժանորդներին տալ։ Ազատ հասցեական տարածքների բացակայությունը նույնպես կխանգարի նոր դոմենային գոտիների ստեղծմանը։ Որպեսզի օգտվողը կարողանա դիմել-վեբ կայք IPv6 արձանագրությամբ, համապատասխան տեխնոլոգիաները պետք է տիրապետեն դրա օպերացիոն համակարգին, դրա ցանցային սարքավորմանը (ցանցային քարտը կամ մոդեմը) և դրա ինտերնետ բրաուզերին։ Նաև ոչ պակաս կարևոր է, որ IPv6-ը պետք է աջակցվի ինտերնետ պրովայդերի և հոսթինգային ընկերության կողմից, որը տեղադրում է վերջնական կայքը։
IPv6-ը Հայաստանում
Ըստ «Ինտերնետ հասարակություն» հասարակական կազմակերպության ղեկավարի տեղակալ Գրիգոր Սաղյանի, Հայաստանում նոր արձանագրությունների հիման վրա գրանցված IP հասցեների իրական վիճակագրություն չկա, բայց սակագինը շատ փոքր է՝ IPv6-ի համար 1 տոկոսից պակաս։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ չկա տեղեկատվական ռեսուրսների բավարար քանակ, որ կօժանդակեն IPv6 արձանագրությանը։ Այսինքն, ենթակառուցվածքի մեծ մասը տեխնիկապես պատրաստ է, սակայն նայելու ոչինչ չկա, քանի որ վեբ ռեսուրսների մեծ մասն աշխատում է IPv4 արձանագրությամբ։
Ընդ որում, քանի դեռ Հայաստանը սպառում է IPv4-ի հին ռեսուրսները, տեխնիկական խնդիրներ չեն առաջանում, բայց IPv6 նոր տեխնոլոգիաների և նոր արձանագրությունների ներմուծումը կհանգեցնի նրան, որ արձանագրության նոր տարբերակի հիման վրա հասանելիությունը մի փոքր սահմանափակ կլինի։ Մասնավորապես նոր արձանագրությամբ Ինտերնետ մուտք գործող օգատատերերը կայքերում կհանդիպեն բեռնելու ուշացումների՝ 10-20 վայրկյանի սահմաններում։ Դա կապված է այն բանի հետ, որ սկզբում Ինտերնետը փորձում է մի քանի անգամ միանալ IPv6 արձանագրության ռեսուրսին, և միայն մի քանի անհաջող փորձերից հետո անցնում է IPv4-ին։
Շուտով գրեթե բոլոր հայ օպերատորները կանցնեն նոր տեխնոլոգիաներին, և արդեն նրանցից շատերը համապատասխան աշխատանքներ կիրականացնեն: Ըստ Սաղյանի, ինչպես մյուս երկրներում, այնպես էլ մեզ մոտ անցումը կկատարվի 5-10 տարում։ Ընդ որում, հին տարբերակը պահպանվում է և ենթադրվում է դրանց զուգահեռ գոյությունը մինչև IPv4-ի աստիճանական մարումը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տեղեկատվության վարչության պետ Նորայր Ստեփանյանը նույնպես կարևորում է նոր տեխնոլոգիաների ներմուծումը՝ նշելով, որ երկիրը պետք է հետ չմնա գլոբալ համաշխարհային առաջընթացներից։ Նա նշում է, որ պետական տեսանկյունից ողջունում է այդ նախաձեռնությունը և հնարավորության դեպքում կաջակցի նոր արձանագրությունների ներմուծման գործընթացին, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում օրենսդրական ակտերի մակարդակով։
IPv6-ի շուկայի մասնակիցները
Ըստ GNC-Alfa մեծածախ փրովայդերի մոնիթորինգի և ցանցային ադմինիստրացիայի բաժնի մենեջեր Միսակ Խաչատրյանի, ընկերությունն արդեն օպերատիվ կարգով ներմուծել է նոր արձանագրությունները, ինչը վկայում է, որ ընկերությունը մտադիր է առաջնորդություն ապահովել շուկայում։ Գործընթացը բարդ է եղել, սակայն շատ հարթ է անցել:
«Այժմ խնդիրներ կան, որոնք լուծվել են շրջանցելու ճանապարհով, սակայն ցանկացած դեպքում Ինտերնետի մեր երկու ելքերն էլ ապահովում են և IPv4, և IPv6։ Մենք արդեն հաճախորդներ ունենք, ովքեր միացել են երկու արձանագրություններին, օրինակ՝ Orange-ը, Arminco-ն երկու լինք ունի»,- ասել է Խաչատրյանը։
Միաժամանակ նա նշել է, որ օպերատոր հաճախորդների կողմից հետաքրքրությունը գրեթե բացակայում է, սակայն հենց օպերատորների կողմից բավական մեծ է։ Ըստ փորձագետի, դա բավական նորմալ երևույթ է, քանի որ վերջնական օգտվողին պարտադիր չէ իմանալ ինչ տեխնիկական ռեսուրսներով է աշխատում։ Սակայն օպերատորները հետաքրքրված են, և ցանկության դեպքում մի քանի ժամվա ընթացքում կարող են միանալ նոր արձանագրությունների աշխատանքի հնարավորություններին։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի լայնաշերտ ռադիոհասանելիության ծառայության պետ (հայկական գիտահետազոտական ցանցի) Արսեն Գալստյանը նշեց, որ նոր արձանագրությունների ներմուծման դեպքում որոշ օգտվողներ կարող են բախվել որոշակի բարդությունների։ Մասնավորապես, ըստ նրա, Windows XP-ի համար նոր արձանագրություններին միանալու հնարավորություն չկա։
«Իրականում IPv6 արձանագրության իմպլեմենտացիան արված է վիրտուալ ինտերֆեյսի միջոցով, որը տեղադրվում է հենց որպես IPv6 արձանագրություն և այն հարմարեցված չէ Windows XP-ին»,- ասաց Գալստյանը։
Ըստ նրա, հասարակ օգտվողի համար այդ ինտերֆեյսի կարգավորումը կատարվում է հրահանգների միջոցով։ Սակայն Windows-ի օգտվողների մեծ մասն ադմինիստրատորի հմտություններին չի տիրապետում, այդ պատճառով դա շատ բարդ կլինի անել՝ կամ օպերատորը պետք է համապատասխան հրահանգներ տա, կամ պետք է դա անել ավտոմատ կերպով, ինչը նույնպես այդքան էլ արդյունավետ չէ։ Նա որպես այլ տարբերակ է նշել հին գործարքային համակարգից հրաժարվելու հնարավորությունը, առավելևս, որ IPv6-ը տեղեկատվական անվտանգության հետ կապված գործիքներ է պարունակում, իսկ հետագայում կարող է նաև ՏՏ աշխարհում տեղի ունեցող ամբողջական դիտարկում ապահովել։ Օրինակ՝ ինչպես նշել է փորձագետը, եթե օգտվողը կորցնի համակարգիչը կամ նոութբուկը, ապա այն հնարավոր կլինի գտնել երկրագնդի ցանկացած կետից, եթե այն միանա ցանցին։
Գալստյանը փրովայդերներին առաջարկում է միանալ ռեսուրսներին և կապի որոշակի ալիքներ առանձնացնել, որոնց միջոցով հնարավոր կլինի բնակչությանն անվճար proxy-սերվեր տրամադրել, եթե օգտվողն այդքան էլ գլուխ չի հանում տեխնիկական ասպեկտներից, բայց ցանկանում է օգտվել նոր տեխնոլոգիաներից։ Դա թույլ կտա առանց որևէ խնդիրների տնից օգտագործել այն կայքերից, որոնք արդեն գործարկվել են IPv6-ում։ Դրա համար պետք է միայն բրաուզերում գրանցել proxy ծառայության հասցեն և հանգիստ օգտվել բոլոր ռեսուրսներից։
Մինչ փորձագետները կշռում են բոլոր «կողմ»-երն ու «դեմ»-երը, Հայաստան արդեն միացել է միջազգային IPv6 Day-ին, որի կապակցությամբ մի քանի ընկերություններ իրենց կայքերը փոխանցել են IPv6 արձանագրության հիման վրա աշխատելու ռեժիմին, դրանց թվում է Arminco ընկերությունը, ինչպես նաև Orange Armenia բջջային օպերատորը։ -0-