USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ 2009 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 7,5 ՏՈԿՈՍՈՎ ԵՎ ԿԱԶՄԵԼ 481 ՀԱԶԱՐ

06.06.2009, 01:22
«ԱրմենՏել» ընկերության ( ապրանքանիշը՝ Beeline) բաժանորդների թիվը 2009 թ.-ի առաջին եռամսյակում կրճատվել է 7,5 տոկոսով և կազմել 481 հազար՝ 2008 թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ։
«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ 2009 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 7,5 ՏՈԿՈՍՈՎ ԵՎ ԿԱԶՄԵԼ 481 ՀԱԶԱՐ

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերության ( ապրանքանիշը՝ Beeline) բաժանորդների թիվը 2009 թ.-ի առաջին եռամսյակում կրճատվել է 7,5 տոկոսով և կազմել 481 հազար՝ 2008 թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ։ 

Ընդ որում, ռուսական «ՎիմպելԿոմ» ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, որը ԱրմենՏելի 100 տոկոսանոց բաժնետերն է, 2008 թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ ընկերության բաժանորդների թիվը կրճատվել է 11,6 տոկոսով։ 

Ինչպես իրավիճակը պարզաբանեց «ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, 2008 թ.-ի չորրորդ եռամսյակում իրականացվել է  ողջ բաժանորդային բազայի ստուգում, որը բաժանվում է երկու մասի՝ «կենդանի և մեռած»։ Նա նշեց, որ ներկայում ընկերությունն անցել է կենդանի բաժանորդային բազայի շատ կոշտ կանոնների։ 

«Ընկերության ակտիվ բաժանորդների թվում ընդգրկված են միայն այն բաժանորդները, ովքեր վերջին 3 ամիսվա ընթացքում գոնե մեկ վճարովի կանխիկացում են իրականացրել, այսինքն մենք հաշվում ենք միայն եռամսյա բաժանորդային բազան»,- ավելացրեց ԿԼիմկոն։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ԱրմենՏելի կապիտալ ծախսերը 2009 թ.-ի առաջին եռամսյակի արդյունքով կրճատվել են 97,5 տոկոսով և կազմել 9 մլն ռուբլի (գրեթե 290,5 հազար)։ Ընդ որում 2008 թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ ընկերության կապիտալ ծախսերի ծավալը Հայաստանում կրճատվել է 98,6 տոկոսով և կազմել 646 մլն ռուբլի։

Կլիմկոն նշեց նաև, որ ճգնաժամը բավական զգալիորեն անդրադարձել է գրեթե բոլոր հայտնի ընկերությունների վրա, և Վիմպելկոմն այս առումով բացառություն չէ։
Այդուհանդերձ, ըստ գլխավոր տնօրենի, ԱրմենՏելն իր կողմից անում է հնարավոր ամեն բան ճգնաժամը նվազագույն չափով ցավագին միջոցով հաղթահարելու համար:

Մասնավորապես, նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ընկերությունը ներկայացրել է 2 նոր ծառայություն ամրակցված և շարժական կապի բաժանորդների համար՝ վճարման ունիվերսալ քարտ և բալանս-տրանսֆեր։

«Ունիվերսալ վճարում» ծառայությանը մենք բավականին մեծ նշանակություն ենք տալիս։ Մեր գլխավոր խնդիրը առաջիկա մի քանի ամսում լինելու է մեր բաժանորդների սպասարկման արմատական բարելավումը վաճառքի գրասենյակներում»,- ասաց նա։

Վճարման ունիվերսալ քարտը ֆիքսված եւ բջջային հեռախոսակապի բաժանորդներին թույլ է տալիս համալրել Beeline ցանցի ցանկացած ֆիքսված կամ բջջային հեռախոսահամարի հաշիվը: Այդպիսի քարտեր 1000, 2500, 5000, 10 000 եւ 20 000 դրամ արժեքով կարելի է ձեռք բերել ընկերության սպասարկման կետերում, խանութներում եւ կրպակներում: Հաշվի համալրման դեպքում լրացուցիչ վճար չի գանձվում:

Բալանս-տրանսֆեր ծառայությունը նախատեսված է Beeline կանխավճարային համակարգի բաժանորդների համար եւ հնարավորություն է տալիս սեփական հաշվից գումար փոխանցել Beeline ցանցի ցանկացած ֆիքսված կամ բջջային հեռախոսահամարի հաշվին: Դրա համար բջջային հեռախոսից պետք է հավաքել *145* ստացողի համարը*փոխանցման գումարը #: Փոխանցման արժեքը 25 դրամ է (ներառյալ ԱԱՀ)։

Այդուհանդերձ Կլիմկոն չի թաքցնում ընկերության ինտերնետ ծառայությունների հետ կապված մտահոգությունը։ Նրա կարծիքով, հատուկ ուշադրությունը պետք է հատկացնել «մեր ցանցում» ինտերնետի արժեքի հարցին։

«Կարող եմ ասել, որ մտածելու բան կա, և մենք կմտածենք այդ ուղղությամբ՝ հաշվի առնելով մեր բաժանորդների իրական պահանջներն ու այն, թե որքանով է այդ ծառայությունը պահանջված»,- նշեց Կլիմկոն։

Նա հայտարարեց, որ ինտերնետում աճի որոշակի կետ է տեսնում, համենայն դեպս առաջիկա մի քանի տարում։ «Հենց թվայնացումն է աճի այն կետը, որի վրա պետք է հենվել»,- ընդգծեց ընկերության գլխավոր տնօրենը։  

Ռաֆայել Խոջոյան, ԱՌԿԱ գործակալության թղթակից -0-