#ՆՅՈՒԹ
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խոստացել է, որ կանի հնարավոր ամեն ինչ` սոցիալական ցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար:Թմրանյութերի մասին հոդվածի փոփոխությունը թույլ է տվել վերաբացել «Վիքիպեդիան» ՌԴ–ում
«Վիքիպեդիա» ինտերնետային հանրագիտարանի ռուսալեզու տարբերակի խմբագրությունը խմբագրել է թմրանյութի մասին պատմող հոդվածը, ինչի արդյունքում Ռոսկոմնադզորը հանել է «Վիքիպեդիան» արգելված կայքերի ռեեստրից, երեքշաբթի հայտնում է պետտեսչությունը։YouTube–ը թույլ է տվել տեսանյութերը դիտել տարբեր ռակուրսներից
YouTube տեսածառայությունը սկսել է թեստավորել մի ֆունկցիա, որը թույլ է տալիս տեսանյութը դիտելու ընթացքում տեղափոխվել տարբեր կետերի միջև, որից արվել է նկարահանումը։ Այդ մասին, ինչպես գրում է Лента.ру–ն, հայտնում է TechCrunch տեխնոբլոգը։Twitter–ը թույլ է տալիս խմբային խոսակցություններ սկսել և 30 վայրկյան տևողությամբ տեսանյութեր ներբեռնել
Twitter միկրոբլոգների ծառայությունը անձնական հաղորդագրություններում գործարկել է խմբային զրույցների և 30 վայրկյան տևողությամբ տեսանյութերի ներբեռնման հնարավորությունը։ Այս մասին նշված է ընկերության պաշտոնական բլոգում, հաղորդում է newsru.com–ը։Համացանցում դիտված տեսանյութերի կեսից ավելին բաժին է ընկնում «Վկոնտակտե» ցանցին
«Վկոնտակտե» ցանցում առկա տեսանյութերի դիտումների քանակը հոկտեմբերին գերազանցել է 1 միլիարդը։ Դա են վկայում Gazprom-Media Digital–ի (GPMD) տվյալները, որը ներկայացնում է TNS ընկերության հետազոտությունը։ Այս ցուցանիշը համացանցի տեսանյութերի ընդհանուր դիտումների 57 տոկոսն է կազմում, գրում է Փրայմը։Facebook–ը նորությունների ժապավենում փորձարկում է տեսանյութերի ավտոմատ միացման գործառույթը
Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանը փորձարկում է նորությունների ժապավենում օգտատերերի տեսանյութերի վերարտադրման ավտոմատ միացման գործառույթը, գրում է Digit.ru–ն` հղում անելով Facebook–ի պաշտոնական բլոգին։YouTube–ի նորացված հավելվածները թույլ կտան առանց ընդհատումների տեսահոլովակ դիտել
YouTube ճանաչված վիդեոհոսթինգը Android և iOS հարթակների համար բջջային հավելվածներն այնպիսի գործողություններով է համալրել, որոնք թույլ են տալիս, որպեսզի տեսանյութն ավելի հազվադեպ ընդհատվի դիտելիս, Digit.ru–ին տված հարցազրույցում ասել է YouTube–ի բջջային արտադրանքների մշակման ղեկավար Անդրեյ Դորոնիչևը։Երկրի վրա սպառվել են սենսորային էկրանների արտադրության նյութերի պաշարները
Սմարթֆոնների, պլանշետների և այլ ժամանակակից էլեկտրոնիկայի արտադրողներն առաջիկա տարիներին ստիպված են նոր նյութեր յուրացնել, որից նրանք սենսորային էկրաններ են թողարկելու, քանի որ ժամանակակից էկրանների առանցքային բաղադրիչի`ինդիում մետաղի բնական պաշարները շուտով կարող են վերջանալ, գրում է cnews.ru-ն:Instagram–ը թույլ է տալիս լուսանկարներ և տեսանյութեր հրապարակել նաև այլ ռեսուրսներում
Instagram–ից օգտվողները հնարավորություն են ստացել սերվիսում տեղադրված լուսանկարներն ու տեսահոլովակներն այլ վեբ–կայքերի հրապարակումներում և բլոգներում տեղադրել, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Instagram–ի հաղորդագրությանը։Facebook–ն Instagram–ից օգտվողներին տեսանյութ նկարահանելու հնարավորություն կտա
Հնարավոր է`Facebook սոցիալական կայքն իրեն պատկանող Instagram ծառայությունից օգտվողներին տեսանյութեր նկարահանելու հնարավորթյուն տա, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով TechCrunch բլոգին, որն էլ վկայաբերում սեփական աղբյուրներին։Երևանի մասին պատմող ամենաճանաչված տեսանյութի հեղինակը կստանա Galaxy S4 սմարթֆոն
Ըստ Facebook սոցիալական ցանցի օգտատերերի` Երևանի մասին պատմող ամենաճանաչված տեսանյութի հեղինակը որպես նվեր կստանա Samsung Galaxy S4։ Մրցույթի մեկնարկի մասին Samsung Armenia–ի ներկայացուցիչները հայտնել են հինգշաբթի Երևանում տեղի ունեցած Samsung Galaxy S4 նոր ֆլագմանի պաշտոնական շնորհանդեսի ժամանակ։Նորություններ 1 - 20 of 22
First | Prev. | 1 2 | Next | Last