YouTube–ը կսկսի գեղարվեստական ֆիլմեր թողարկել
29.04.2015,
11:45
YouTube–ը նախատեսում է գեղարվեստական ֆիլմեր թողարկել, հաղորդում է RT-Today–ը։ AwesomenessTV ստուդիայի հետ համատեղ ընկերությունը պատրաստվում է առաջիկա երկու տարում մի քանի ֆիլմեր թողարկել, ընդ որում առաջին լիամետրաժ ֆիլմ պետք է թողարկվի արդեն 2015 թ.–ի աշնանը։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. YouTube–ը նախատեսում է գեղարվեստական ֆիլմեր թողարկել, հաղորդում է RT-Today–ը։ AwesomenessTV ստուդիայի հետ համատեղ ընկերությունը պատրաստվում է առաջիկա երկու տարում մի քանի ֆիլմեր թողարկել, ընդ որում առաջին լիամետրաժ ֆիլմ պետք է թողարկվի արդեն 2015 թ.–ի աշնանը։ Ինչպես հաղորդվում է, ֆիլմերում կնկարահանվեն YouTube–ի աստղերը։ Ֆիլմերի համաշխարհային պրեմիերաներից հետո YouTube–ը նախատեսում է դրանք հասանելի դարձնել նաև այլ հարթակներում, հաղորդում է theverge.com–ը։–0–