Երեք ընտանիք՝ Orange Ընտանիք փաթեթի բաժանորդները, Ամանորը կանցկացնի Փարիզում
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամանորը Փարիզում անցկացնելու հնարավորություն կստանա Հայաստանի երեք ընտանիք, որոնք Orange Ընտանիք փաթեթի բաժանորդ են և ակտիվացրել են այն հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում` դառնալով 1000-րդ, 2000-րդ և 3000-րդ ակտիվացնողները` ըստ նախապես հայտարարված կանոնների, հաղորդում է «Orange Armenia» ընկերության մամուլի ծառայությունը:
Երեք ընտանիքներն էլ կստանան բացառիկ ամանորյա նվեր` եռօրյա այցելություն Փարիզ փաթեթի բոլոր անդամների համար: Ուղեգիրը կներառի օդանավի տոմսեր, ինչպես նաև հյուրանոց Փարիզում:
«Ամանորը Փարիզում, այն էլ ընտանիքի անդամների հետ, թերևս լավագույն նվերն է, որ Orange-ը կարող է մատուցել իր բաժանորդներին: Հուսով ենք, որ Orange-ի շնորհիվ գալիք ամանորյա տոները ամենահիշարժանը կդառնան այս ընտանիքների համար»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Orange-ի «Ընտանիք» փաթեթը ներառում է միանգամից երեք SIM քարտ, որոնց բաժանորդները կարող են միմյանց հետ խոսել 0 դրամ/րոպե սակագնով այնքան, որքան ցանկանան: Փաթեթում անվճար խոսելու համար բաժանորդներից յուրաքանչյուրը վճարում է 20 դրամ օրավարձ:
Orange-ի «Ընտանիք» փաթեթին կարող է միանալ նաև արդեն գոյություն ունեցող մեկ Orange Խոսենք բաժանորդ, ով ևս կկարողանա օգտվել փաթեթի ներսում անվճար խոսելու հնարավորությունից:
Orange Ընտանիք փաթեթը կարելի է ձեռք բերել 1500 դրամով, իսկ փաթեթում ներառված 3 SIM քարտերից յուրաքանչյուրն ունի ներառված 500 դրամի խոսելաժամանակ:
Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Ֆրանս Տելեկոմի 100% դուստր ընկերությունն է: Օրանժը 83 տոկոս ծածկույթ է ապահովել և բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 500 համայնքներում (քաղաքներ և գյուղեր):--0-