USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Windows Phone 7-ն ընդամենը մեկ տարի ունի օգտագործողների համակրանքը նվաճելու համար.

05.03.2012, 18:12
Microsoft Windows Phone 7 բջջային պլատֆորմն ունի ընդամենը մեկ տարի՝ ԾԱ օգտագործողների և մշակողների համակրանքը նվաճելու և համաշխարհային հիմնական բջջային պլատֆորմների եռյակում ընդգրկվելու համար, ՌԻԱ Նովոստիին է ասել IDC ընկերության գլխավոր վերլուծաբան Ֆրենկ Ջենսը:
Windows Phone 7-ն ընդամենը մեկ տարի ունի օգտագործողների համակրանքը նվաճելու համար.
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի.  /ԱՌԿԱ/. Microsoft Windows Phone 7 բջջային պլատֆորմն ունի ընդամենը մեկ տարի՝ ԾԱ օգտագործողների և մշակողների համակրանքը նվաճելու և համաշխարհային հիմնական բջջային պլատֆորմների եռյակում ընդգրկվելու համար, ՌԻԱ Նովոստիին է ասել IDC ընկերության գլխավոր վերլուծաբան Ֆրենկ Ջենսը:

Փորձագետի կարծիքով, այսօր բջջային պլատֆորմների համաշխարհային շուկայում ակնհայտ առաջատարները երկուսն են՝ iOS և Android-ը, իսկ երրորդ հավակնորդի՝ Windows Phone 7-ի ճակատագիրը դեռ պարզ չէ, քանի որ այս համակարգով սմարթֆոններ գնողների թիվը շատ քիչ է և համեմատաբար փոքր թվով մշակողներ են դրա համար ներդիրներ գրում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Կարծում եմ, որ առաջիկա տարվա ընթացքում Microsoft-ի հիմնական խնդիրը մշակողների սիրտն ու միտքը նվաճելն է»,- ՌԻԱ Նովոստիին է ասել փորձագետը:

Ըստ նրա, ներկայում սպառողական էլեկտրոնիկայի շուկայում նկատվում է ծրագրային պլատֆորմների կոնվերգենցիայի առաջխաղացում:

«Իմ կարծիքով, ապագայում միևնույն օպերացիոն համակարգը կաշխատի մի քանի տեսակի սարքերում՝ սմարթֆոնի, պլանշետի, համակարգչի համար»,- ասել է Ջենսը: -0-