ՎիվաՍել-ՄՏՍ-ը համակարգի արդիականացման աշխատանքներ է կատարելու, ցանցում հնարավորն են խափանումներ
03.06.2014,
13:00
ՎիվաՍել-ՄՏՍ-ը համակարգի արդիականացման աշխատանքներ է կատարելու, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը համակարգի արդիականացման աշխատանքներ է կատարելու, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Ցանցի հուսալիության աստիճանի բարձրացման և հնարավորությունների ընդլայնմանն համար հունիսի 3-ի, լույս 4-ի գիշերն ընկերությունն իրականացնելու է կենտրոնական համակցման համակարգի արդիականացման աշխատանքներ ձայնային և տվյալների փոխանցման առավել բարձրորակ ծառայություններ ապահովելու նպատակով։
Բաժանորդներին անհարմարություններից հնարավորինս զերծ պահելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետները կաշխատեն գիշերը` ցանցի նվազագույն ծանրաբեռնված ժամերին` սկսած ժամը 2-ից:
Արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքում բաժանորդները որևէ խնդիր չեն ունենա տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս: Այդուհանդերձ, բաժանորդներից ոմանք որոշակի անհարմարություն կարող են զգալ ձայնային ծառայություններից օգտվելիս: Հնարավոր են նաև մուտքային և ելքային կարճ հաղորդագրությունների ուղարկման և ստացման հապաղումներ, մինչև բաժանորդները նորից գրանցվեն ցանցում` փոխելով իրենց գտնվելու վայրը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի շուրջօրյա գործող զանգերի կենտրոնը պատրաստ է ցանկացած պահի բաժանորդներին ցուցաբերել աջակցություն:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: -0-