USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

«VivaStart»-ի հերթական շրջանավարտները հավաստագրեր են ստացել

29.06.2017, 19:25
ՎիվաՍել-ՄՏՍ-ում հավաստագրեր են ստացել «VivaStart» ծրագրի այս տարվա առաջին շրջանավարտները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«VivaStart»-ի հերթական շրջանավարտները հավաստագրեր են ստացել

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ում հավաստագրեր են ստացել «VivaStart» ծրագրի այս տարվա առաջին շրջանավարտները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ընկերությունը վաճառքի և բաժանորդների սպասարկման հատվածում մասնագիտանալու մեկնարկային հնարավորություն է տվել տարբեր բուհերի ուսանողներից ձևավորված հերթական խմբին:

21 ուսանող նախ մասնակցել է տեսական դասընթացների, ապա՝ երկամսյա ժամանակահատվածում մասնագիտական հմտություններն ու ստացած գիտելիքներն ամրապնդել է մայրաքաղաքում և հանրապետության տարբեր մարզերում գործող սպասարկման կենտրոններում:

«VivaStart»-ն իրականացվում է 2015 թվականից: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կրթական այս ծրագրին մասնակցել է 124 ուսանող:

Մասնակիցները ձեռք են բերել բաժանորդների հետ արդյունավետ հաղորդակցության հմտություններ, ուսումնասիրել ընկերության առաջարկած ապրանքատեսակներն ու ծառայությունները և տիրապետել դրանք առաջարկելու՝ մարքեթինգային գործքիների կիրառման ճկունությանը:

Ծրագիրն առանձնահատուկ է՝ ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզային ներգրավվածություն ապահովելու առումով:

«Անկախ աշխատավայրից կամ զբաղեցրած պաշտոնից՝ յուրաքանչյուրը պետք է հիշի, որ հաղորդակցությունը մարդկային հարաբերությունների բանալին է: Որքան քաղաքակիրթ լինեն դրանք, այնքան կշահեն կողմերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ում գործում է կառավարման այդ մոդելը. աշխատանքային շփման հիմքում կա հարգանք և աջակցելու պատրաստակամություն: Այս ժամանակահատվածում ձեզ փոխանցված գիտելիքներն ու փորձը կարևոր են՝ հետագայում նույն արժեհամակարգով առաջորդվելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«VivaStart»-ի հերթական շրջանավարտները գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են ծրագրից իրենց տպավորությունները, մոտեցումներն ու ստացած գիտելիքների կարևորությունը:

Առաջնորդվելով պատասխանատու գործարար մշակույթով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի քան 12 տարի համագործակցում է տարբեր բուհերի հետ՝ ուսանողությանը փոխանցելով իր փորձն ու նրանց հասանելի դարձնելով զարգացման հնարավորություններից լավագույնը:

Տարբեր ժամանակահատվածներում «VivaStart»-ի շրջանավարտներից 12-ն աշխատանքի են անցել ընկերությունում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-