ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր` Facebook SMS ծառայությունը թույլ կտա Facebook-ում շփվել նաև SMS հաղորդագրությունների միջոցով
Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, ակտիվացնելով ծառայությունը՝ SMS-ի միջոցով կարելի է ստանալ հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ, որոնց կարելի է արձագանքել` ուղարկելով պատասխան հաղորդագրություններ: Բացի այդ, օգտագործողն ինքը կարող է թարմացնել կարգավիճակը և կատարել մի շարք այլ գործողություններ` ուղարկելով համապատասխան հրահանգը 32665 համարին:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, նշված հնարավորություններից օգտվելու համար օգտագործողը պետք է Facebook-ի իր էջից մուտք գործի «Հաշվի կարգավորումներ» բաժինը, ընտրի «Բջջային» հղումը և ակտիվացնի տեքստային հաղորդագրությունները (եթե հաշվում նշված չէ հեռախոսահամար, ապա նախ կպահանջվի ավելացնել համարը): Ծառայությունը կարելի է ակտիվացնել նաև` ուղարկելով fb կամ f տեքստը պարունակող SMS 32665 կարճ համարին:
Ծանուցումները բաժանորդին կուղարկվեն 32665-ով սկսվող համարներից և յուրաքանչյուրին արձագանքելու համար անհրաժեշտ կլինի պատասխանել հենց տվյալ հաղորդագրությանը:
«Facebook SMS» ծառայության միջոցով ստացվող ծանուցումներն անվճար են, իսկ յուրաքանչյուր պատասխան հաղորդագրություն կամ 32665 համարին ուղարկվող այլ հրահանգ արժե 4 դրամ (ներառյալ ԱԱՀ):
32665 համարին ուղարկվող հրահանգներ.
|
Գործողություն |
Հրահանգ |
|
Ակտիվացնել ծառայությունը |
f |
|
fb | |
|
Թարմացնել կարգավիճակը |
<կարգավիճակի տեքստը> |
|
Օգնություն* |
help |
|
aide | |
|
Ուղարկել լուսանկարներ` Facebook-ի էջում տեղադրելու համար* |
photo |
|
photos | |
|
Անջատել ծանուցումների ստացումը |
stop |
|
off | |
|
Նորից միացնել ծանուցումների ստացումը |
on |
|
start |
* Նշված հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է ինտերնետ միացում:
Ծանուցումների պատասխան SMS-ներում օգտագործվող հրահանգներ
|
Գործողություն |
Հրահանգ |
|
Հավանել |
like |
|
Մեկնաբանել |
<մեկնաբանության տեքստը> |
|
Բզել (ի պատասխան) |
p |
|
poke | |
|
Ընդունել ընկերանալու առաջարկը |
add |
|
Դադարեցնել տվյալ զրույցի ծանուցումները |
mute |
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի օպերատոր է, որն ունի 2G/3.75G/4G ցանց և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա:--0-