USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+16

VivaCell-MTS–ը Հայաստանում գործարկել է անսահմանափակ ինտերնետի ծառայություն հետվճարային բաժանորդների համար

07.10.2015, 20:09
VivaCell-MTS–ը Հայաստանում գործարկել է նոր անսահմանափակ ինտերնետ ծառայությունը «Super BIT» հետվճարային բաժանորդների համար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

VivaCell-MTS–ը Հայաստանում գործարկել է անսահմանափակ ինտերնետի ծառայություն հետվճարային բաժանորդների համար

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS–ը Հայաստանում գործարկել է նոր անսահմանափակ ինտերնետ ծառայությունը «Super BIT» հետվճարային բաժանորդների համար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետվճարային բաժանորդները ևս հնարավորություն ունեն ակտիվացնելու «Super BIT» ծառայությունը և ֆիքսված վճարի դիմաց վայելել անսահմանափակ ինտերնետ` ներառյալ օրական 150 ՄԲ գերարագ ինտերնետ փաթեթի ընձեռած հնարավորությունները:

Ծառայությունն ակտիվացնելուց բաժանորդները 150 դրամի դիմաց կստանան 150 ՄԲ ծավալով գերարագ ինտերնետի փաթեթ` 256 Կբիթ/վրկ առավելագույն արագություն՝ գերարագ փաթեթը սպառելուց հետո։

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։ (1 դոլարը` 472.37 դրամ)։ -0-