USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+33

VivaCell-MTS-ը 1 դրամով կտրամադրի 4G պլանշետ` STARTTAB սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում

17.03.2017, 11:53
VivaCell-MTS-ը 1 դրամով 4G պլանշետ կտրամադրի` STARTTAB ինտերնետային սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում:
VivaCell-MTS-ը 1 դրամով կտրամադրի 4G պլանշետ` STARTTAB սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS-ը 1 դրամով 4G պլանշետ կտրամադրի` STARTTAB ինտերնետային սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ամսական 9000 դրամ արժողությամբ սակագնային պլանին միանալու դեպքում բաժանորդները կստանան 5 ԳԲ Գերարագ 4G (LTE) ինտերնետի փաթեթ և Samsung GALAXY Tab A 7.0 (LTE) Black պլանշետ:

Սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում, օգտատերերը նաև հնարավորություն կստանան դիտել 16 հեռուստաալիք՝ VivaCell-MTS-ի կողմից ադապտացված «SmarTVision» անվճար հավելվածի միջոցով: Այդ հեռուստաալիքների թվում են` Հ1, Հ2, Первый канал, BBC World News, Карусель, Gulli, World Fashion, Թավա TV, FOX Life, Ֆիլմզոն, Բազմոց TV, Кинопремьера, Наука 2.0, Հայ TV, Муз ТВ, Матч! Наш Спорт ալիքները:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «Google Play»-ից կամ «App Store»-ից ներբեռնել SmarTVision հավելվածը, այնուհետև՝ մուտքագրել բաժանորդագրվելու ժամանակ տրամադրված քարտի պաշտպանիչ շերտի տակ նշված տվյալները: SmarTVision ծառայությունը հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում:

Ինչպես նշել է VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, STARTTAB ինտերնետային սակագնային պլանն ու SmarTVision հավելվածը VivaCell-MTS-ի 4G ցանցի միջոցով բաժանորդներին առաջարկվող առաջադեմ հերթական լուծումներից են:

«Սակագնային այս պլանը հիանալի հնարավորություն է, անկախ գտնվելու վայրից, հաղորդակցվելու, գործարար տեղեկություններ ստանալու, ժամանցային բովանդակություն և լրատվական հաղորդումներ դիտելու համար: 4G ցանցից օգտվելու հնարավորությունը, գերարագ ինտերնետի ծավալը, սակագնային պլանի մատչելիությունը, հեռուստաալիքների ընտրության լայն հնարավորությունը, և դրանից օգտվելիս անվճար թրաֆիկն այս առաջարկն է՛լ ավելի գրավիչ են դարձնում», - ասել է Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-