USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է ձեռք բերել «iPhone 7» 1 դրամով

09.11.2016, 16:10
ՎիվաՍել-ՄՏՍ-ի «STARTPHONE» սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում կարելի է ստանալ «iPhone 7»՝ մեկ  դրամով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է ձեռք բերել «iPhone 7» 1 դրամով

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի «STARTPHONE» սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում կարելի է ստանալ «iPhone 7»՝ մեկ դրամով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

«26 500 դրամ ամսավճարի դիմաց այս սակագնային պլանից օգտվող բաժանորդը նաև ստանում է ամսական 10 000 ներցանցային րոպե, 200 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր և 15 000 ՄԲ ինտերնետ», - նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-