VivaCell-MTS–ն անվճար Wi-Fi կապահովի Երևանի կենտրոնում
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS բջջային օպերատորի բաժանորդները Հանրապետության հրապարակից մինչև Շահումյանի հրապարակ ընկած տարածքում կկարողանան օգտվել անվճար Wi-Fi–ից, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
VivaCell-MTS–ի բաժանորդները կստանան անսահմանափակ ինտերնետ հասանելիություն` ուղարկելով *252# USSD հարցում, ինչից հետո կստանան համակարգ մուտք կատարելու համար անհրաժեշտ PIN–կոդը։
«Ծրագիրը նախատեսված է նաև Երևան այցելողների համար, ովքեր մայրաքաղաքի մշակութային կենտրոնով զբոսնելիս կկարողանան օգտվել անվճար անսահմանափակ ինտերնետից»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ տվյալների փոխանցման ծառայություններից օգտվող բաժանորդները կստանան մինչեւ 5 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ, իսկ տվյալների փոխանցման ծառայություններից չօգտվող բաժանորդները՝ 512 Կբիթ/վրկ արագությամբ ինտերնետ, ինչը միանգամայն բավարար արագություն է շարժական կապից հարմարավետ օգտվելու համար:
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։ -0-