VivaCell-MTS-ը իր սպասարկման կենտրոններում «Lenovo» հեռախոսների նոր շարք է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS բջջային օպերատորը իր սպասարկման կենտրոններում «Lenovo» հեռախոսների նոր շարք է ներկայացրել, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Ներկայացված են «Lenovo» հեռախոսների А850, А859, S660, P780, S860, K910 մոդելները: Գները տատանվում են 80 900 դրամից մինչև 226 900 դրամի սահմանում», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունը գնորդներին հնարավորություն է ընձեռում հեռախոսի հետ ձեռք բերել հատուկ փաթեթ, որը ներառում է 5000-ից 10000 ՄԲ ինտերնետ և 5000-ից 10000 րոպե ներցանցային խոսելաժամանակ: Փաթեթն արժե 5-10 հազար դրամ: Այն կարող է օգտագործվել 6 ամսվա ընթացքում:
Հեռախոսները կարելի է նաև ձեռք բերել ապառիկ:
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:-0-