USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

VivaCell-MTS–ի կապիտալ ներդրումները ՀՀ–ում 2015թ.–ին կազմել են 10.3 մլրդ դրամ

22.02.2016, 17:11
2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապիտալ ներդրումերը Հայաստանում կազմել են 10,3 միլիարդ դրամ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
VivaCell-MTS–ի կապիտալ ներդրումները ՀՀ–ում 2015թ.–ին կազմել են 10.3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապիտալ ներդրումերը Հայաստանում կազմել են 10,3 միլիարդ դրամ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2015թ.-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ կապիտալ ներդրումներում նշանակալի չափաբաժին են կազմել բջջային ցանցի զարգացման նպատակով, այդ թվում նաև՝ ծածկույթի ընդլայնմանն ու ցանցի թողունակության բարձրացմանն ուղղված աշխատանքների համար հատկացված միջոցները:

«Հանդիսանալով Հայաստանում բջջային ցանցի ամենաընդարձակ ծածկույթ ունեցող բացարձակ առաջատար օպերատոր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2G և 3G ցանցերի հասանելիություն է ապահովում բնակչության՝ համապատասխանաբար 99,8 և 98,8 տոկոսին։ Իսկ 4G/LTE ցանցը հասանելի է բնակչության 46,6 տոկոսին:»,– նշվում է հաղորդման մեջ։ 

Ընդհանուր առմամբ` 2005-2015թթ.-ի ընթացքում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կապիտալ ներդրումները (CAPEX) կազմել են 191,4 միլիարդ դրամ:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-