USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+33

VivaCell-MTS–ի բաժանորդները կկարողանան 1 դրամով ժամանակակից սմարթֆոն ստանալ STARTPHONE ՍՊ–ի բաժանորդագրման դեպքում

21.04.2016, 15:17
ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են «BLU Studio X Mini» 4G (LTE) սմարթֆոն ստանալ 1 դրամով «STARTPHONE» սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
VivaCell-MTS–ի բաժանորդները կկարողանան 1 դրամով ժամանակակից սմարթֆոն ստանալ STARTPHONE ՍՊ–ի բաժանորդագրման դեպքում

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են «BLU Studio X Mini» 4G (LTE) սմարթֆոն ստանալ 1 դրամով «STARTPHONE» սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Մեր ընկերության համար առաջնահերթություններից մեկն է ստեղծել առաջարկներ, որոնք կհամապատասխանեն բոլոր բաժանորդների հնարավորություններին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ցանցն ավելի շատ մարդկանց հասաանելի կդառնա այս առաջարկի շնորհիվ, որի շրջանակում բաժանորդը կարող է ձեռք բերել 4G հնարավորությամբ սմարթֆոն 1 դրամով՝ վճարելով միայն ֆիքսված ամսավճար ծառայությունների համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

4 500 դրամ ամսավճարի դիմաց այս սակագնային պլանով բաժանորդը նաև ստանում է ամսական 2000 ներցանցային րոպե, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում անսահմանափակ (1000 SMS) SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն և 3000 ՄԲ ինտերնետ:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:  ($1 – 480,58 դրամ)։--0--