ՎիվաՍել–ՄՏՍ–ի բաժանորդները կարող են անվճար բջջային LTE 4G Wi-Fi երթուղիչ ստանալ մեկ տարով բաժանորդագրման դեպքում
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել–ՄՏՍ–ի բաժանորդները կարող են անվճար բջջային LTE 4G Wi-Fi երթուղիչ ստանալ մեկ տարով բաժանորդագրման դեպքում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Անվճար 4G Wi-Fi երթուղիչ՝ ինտերնետային սակագնային պլանների բաժանորդագրվելու դեպքում Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ինտերնետ էքսպրես», «ՄՏՍ կոնեկտ LTE» (բացառությամբ «Ինտերնետ Small»), «Live Stream», «Home-Zone Turbo» կամ «Office-Zone» ինտերնետային սակագնային պլաններից ու փաթեթներից որևէ մեկին առնվազն 12 ամսով տվյալների փոխանցման մինչև 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող «Huawei B310s-22» LTE Wi-Fi շարժական երթուղիչը կարելի է ստանալ անվճար:
Երթուղիչն ապահովում է շարժական 4G գերարագ ինտերնետ և ունի ինտերնետին և Wi-Fi ցանցին մինչև 32 սարքի միացման հնարավորություն, ինչպես նաև՝ պաշտպանված ներքին ցանց և ինտերնետ:
«Մեր ընկերությունը շարունակաբար ընդլայնում է այն ծառայությունների ցանկը, որոնք թույլ են տալիս հարմար պայմաններով օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ցանցից: Այս առաջարկը օգտակար կլինի նրանց, ովքեր շատ քանակի սարքեր ինտերնետին միացնելու և ներքին ցանց ստեղծելու կարիք ունեն, իսկ երթուղիչի շարժական լինելը լրացուցիչ հարմարավետություն է ստեղծում օգտագործողի համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Անժամկետ բաժանորդագրության դեպքում «Huawei B310s-22» LTE շարժական Wi-Fi երթուղիչի գինը 45 900 դրամ է:
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-