VivaCell-MTS–ի բաժանորդները կարող են «Գիշերային անսահմանափակ ինտերնետ» ծառայությունն ակտիվացնել նաև 7 օրով
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS -ի «Ալո մենք», «Բարբառ» և «ԵՍ» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդներն այժմ հնարավորություն ունեն «Գիշերային անսահմանափակ ինտերնետ» ծառայությունն ակտիվացնել նաև 7 օրով՝ ֆիքսված 100 դրամի դիմաց, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Գիշերային անսահմանափակ ինտերնետ» ծառայությունը հասանելի է նաև 30 օր ժամկետով։
Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է պարզապես ուղարկել *146# հրահանգը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:–0–