USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

VivaCell-MTS-ը կօժանդակի ՀՀ դպրոցների և բուհերի վարկանշման մեթոդիկայի մշակմանը

03.04.2012, 14:57
VivaCell-MTS ընկերությունը կօժանդակի Հայաստանի կրթության և գիտության նախարարությանը հանրապետության հանրակրթական դպրոցների և բուհերի վարկանշման մեթոդիկայի մշակման գործում:
VivaCell-MTS-ը կօժանդակի ՀՀ դպրոցների և բուհերի վարկանշման մեթոդիկայի մշակմանը
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. VivaCell-MTS ընկերությունը կօժանդակի Հայաստանի կրթության և գիտության նախարարությանը հանրապետության հանրակրթական դպրոցների և բուհերի վարկանշման մեթոդիկայի մշակման գործում:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՆ-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջև երեքշաբթի ստորագրված համագործակցության մասին պայմանագրի շրջանակներում:

Ինչպես երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, մեթոդաբանության մշակումը շատ կարևոր է հանրապետության ոչ միայն լավագույն ուսումնական հաստատությունների բացահայտման, այլ նաև ոլորտի առկա խնդիրների վերհանման և դրանց արդյունավետ լուծման տեսանկյունից:

«Այսօր շատ է խոսվում այս կամ այն դպրոցի հեղինակության մասին, սակայն դա կատարվում է հաճախ լուրերի, հաճախ սուբյեկտիվ գնահատումների մակարդակով: Այդ պատճառով մենք որոշել ենք մշակել վարկանշման մեթոդիկա, որը հիմնված է միջազգային չափանիշների հիման վրա, բնականաբար, հաշվի առնելով հայ կրթական համակարգի առաձնահատկությունները»,- ասաց նախարարը:

Աշոտյանի խոսքով, այս նպատակով Հայաստան կհրավիրվեն միջազգային փորձագետներ:

Պայմանագիրը նախատեսում է ոլորտի բարեփոխմանն ուղղված չորս համատեղ ծրագիր իրականացնել ՝ հանրակրթական դպրոցների վարկանիշավորման մեթոդաբանության մշակում, բուհերի վարկանիշավորման մեթոդաբանության մշակում, հայկական դպրոցների համար նախատեսված բոլոր դասագրքերի և մեթոդաբանական ձեռնարկների էլեկտրոնային գրադարանների ստեղծում, հանրապետության 107 ավագ դպրոցներին Wi-Fi  ցանցի ապահովում: Նաև նախատեսվում է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի անցկացումը:

Համագործակցության մասին պայմանագրի շրջանակներում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ  37 մլն դրամի ներդրում է իրականացնում՝ իր մեջ չներառելով հանրապետության 107 ավագ դպրոցներին Wi-Fi ցանցի ապահովման ծրագրի իրականացումը:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-