VivaCell-MTS-ը գիշերային ժամերի անվճար Ինտերնետի նոր ՍՊ է գործարկում ամառվա ընթացքում
19.06.2012,
19:06
ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր` «Թեժ գիշերներ» կանխավճարային սակագնային պլան է առաջարկում է ամռան ամիսներին գիշերային ժամերին անսահմանափակ ինտերնետից անվճար օգտվելու համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր` «Թեժ գիշերներ» կանխավճարային սակագնային պլան է առաջարկում է ամռան ամիսներին գիշերային ժամերին անսահմանափակ ինտերնետից անվճար օգտվելու համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն` նոր սակագնային պլանի բաժանորդները ցերեկային ժամերին (09.00-01.00) կարող են Ինտերնետից օգտվել 1 ՄԲ-ի համար 3 դրամով։
Նոր սակագնային պլանն առաջարկում է նաև կարճ հաղորդագրությունների հատուկ գներ՝ մեկ SMS-ի համար 5 դրամ VivaCell-MTS ցանցի ներսում, և 15 դրամ՝ մյուս ուղղություններով (ներառյալ ԱԱՀ-ն)։
«Թեժ գիշերներ» փաթեթի բաժանորդները կարող են անվճար օգտվել աշխարհի հակավիրուսային Dr.Web լավագույն ծրագրից։
Քարտն արժե հազար դրամ և ներառում է այդ գումարի հաշվեկշիռ։
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմիե ԲԲԸ-ին, մնացած 20տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-