USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Super զույգ» ծառայությունը

06.11.2014, 18:50
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր, հատուկ «Ալո մենք» և «ԵՍ» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների համար ստեղծված «Super զույգ» ծառայությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Super զույգ» ծառայությունը
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր, հատուկ «Ալո մենք» և «ԵՍ» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների համար ստեղծված «Super զույգ» ծառայությունը:

Այն առաջարկում է 1 օր անսահմանափակ ներցանցային զանգեր եւ ինտերնետ, ներառյալ օրական 100 ՄԲ գերարագ փաթեթ:

«Super զույգ» ծառայության հրահանգներն են` ակտիվացում՝    *077#, ապաակտիվացում՝ *077*00#, վերաակտիվացում՝ *077*01#։

Ծառայության ակտիվացման արժեքը 250 դրամ է:

Գործողության ժամկետի ավարտից հետո չապաակտիվացնելու եւ հաշվեկշռում բավարար գումար լինելու դեպքում` «Super զույգ» ծառայությունն ավտոմատ երկարացվում է:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-