USD
368.53
EUR
429.12
RUB
5.0629
GEL
138.37
2026 թ. հունիսի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Վիրտուալ իրականության ֆիլմն առաջին անգամ առաջադրվել է «Օսկարի»

25.01.2017, 17:07
Google ընկերության նկարահանած «Մարգարիտ» ֆիլմը դարձել է «Օսկարի» առաջադրված վիրտուալ իրականության առաջին կարճամետրաժ ֆիլմը։

Վիրտուալ իրականության ֆիլմն առաջին անգամ առաջադրվել է «Օսկարի»

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Google ընկերության նկարահանած «Մարգարիտ» ֆիլմը դարձել է «Օսկարի» առաջադրված վիրտուալ իրականության առաջին կարճամետրաժ ֆիլմը։

Ինչպես հայտնում է republic.ru–ն` հղում անելով Mashable–ին, Google Spotlight Stories նախագծի «Մարգարիտը» հայտնվել է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։

Ֆիլմը պատմում է հոր և դստոր հարաբերությունների մասին։ Հեռուստադիտողը, գտնվելով վիրտուալ իրականությունում, հետևում է իրադարձություններին մեղենայի ուղևորի նստարանից, որտեղ էլ հենց ծավալվում է ֆիլմի գործողությունը։

Կարճամետրաժ ֆիլմը նախատեսված է վիրտուալ իրականության գարնիտուրով դիտման համար, սակայն այն կարելի է նաև դիտել YouTube–ում համայնապատկեր վիդեոֆունկցիայի շնորհիվ։

«Մարգարտի» անվանակարգը թույլ կտա մեծ թվով VR ֆիլմերի գրավել Հոլիվուդի և զանգվածային հեռուստադիտողի ուշադրությունը, նշում է պարբերականը։ -0-