USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

uPay-ն առաջին անգամ է ներկայանում ԴիջիԹեք 2019-ին որպես առանձին ընկերություն

08.10.2019, 10:46
Ucom-ի նորարարական լուծումներից մեկը՝ uPay-ը,  այս տարի առաջին անգամ է ներկայանում ԴիջիԹեք 2019-ին որպես առանձին ընկերություն։
uPay-ն առաջին անգամ է ներկայանում ԴիջիԹեք 2019-ին որպես առանձին ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ucom-ի նորարարական լուծումներից մեկը՝ uPay-ը, այս տարի առաջին անգամ է ներկայանում ԴիջիԹեք 2019-ին որպես առանձին ընկերություն։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես հայտնում են ընկերությունից, «Տոն տեխնոլոգիական հայության համար» ցուցահանդեսի շրջանակներում uPay-ն իր օգտատերերին է ներկայացնում նոր հավելվածի բետա-տարբերակը:

uPay բետա-տարբերակի պատասխանատուների հիմնական ուղերձն է «Ստեղծի´ր քո վճարային համակարգը»: Այդպիսով օգտատերերին կոչ է արվում համատեղ ջանքերով ստեղծել այն, ինչից պետք է օգտվեն հենց իրենք՝ տարբեր տարիքային խմբերում ներառված անձինք։ uPay ընկերությունը պատրաստ է լսել բոլորի կարծիքները և առաջարկությունները և դրանց հիման վրա շարունակաբար բարելավել նոր հավելվածը:

uPay ընկերության գլխավոր տնօրեն Ռուբեն Սաղոյանը նշել է, որ Ucom–ի նոր հավելվածը ստեղծելիս ուսումնասիրվել է միջազգային պրակտիկան, լայն տարածում ունեցող միջազգային վճարային համակարգերը, և ներդրվել ենլավագույն լուծումները: «Երիտասարդ, նպատակասլաց ու պատրաստակամ մեր թիմը բաց է բոլոր առաջարկների և նկատառումների համար: ԴիջիԹեք 2019-ին ակնկալում ենք լսել դիտարկումներ ու նոր առաջարկներ մեր օգտատերերից և դրանց հիման վրա պլանավորում ենք ստեղծել յուրաքանչյուր անհատին գոհացնող վճարային համակարգ», - ասել է նա։

«Տաղավարը նախագծելիս փորձել ենք ստանալ ինտերակտիվ և շփման համար հաճելի միջավայր։ ԴիջիԹեքի այն մասնակիցները, ովքեր կայցելեն մեր տաղավար ու կցանկանան դառնալ բետա-տարբերակի թեստավորողներ, հնարավորություն կունենան մասնակցել մրցույթի և ստանալ նվերներ», - իր հերթին նշել է uPay ընկերության մարքեթինգի մենեջեր Ժաննա Մկրտումյանը։

Հաղորդվում է, որ նոր հավելվածը ստեղծվել է նոր տեխնոլոգիայով, նոր մոտեցումներով, մասնավորապես՝ ծրագրավորման մեջ օգտագործվել է աշխարհում լայն տարածում ստացած «event sourcing» տեխնոլոգիան։ Այն ապահովում է համակարգի ճկունությունը և էապես արագացնում դրա աշխատանքը: Հավելվածն ունի պարզ, բոլոր օգտատերերի համար հասկանալի, մատչելի ինտերֆեյս: Ինչպես արդեն նշեցինք, այն մշտապես բարելավվելու է օգտատերերից ստացված հետադարձ կապի հիման վրա։

«Յուփեյ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2018թ. դեկտեմբերին Ucom ընկերության կողմից և գործում է ԿԲ-ի կողմից ստացած վճարահաշվարկային ընկերության լիցենզիայի հիման վրա: uPay ընկերությունը շուկային է ներկայանում լայն մասնաճյուղային ցանցով և բջջային հավելվածով: Թե՛ մասնաճյուղային ցանցում և թե՛ հավելվածի միջոցով օգտատերերը կարող են կատարել տարատեսակ ֆինանսական գործարքներ: uPay մասնաճյուղերը 42-ն են, որոնք գործում են Ucom-ի սպասարկման կենտրոններում, 20-ը՝ Երևանում, 22-ը՝ ՀՀ մարզերում:

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:-0-