USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-4

UITE եկամուտները 2011 թվականին աճել են 40 տոկոսով

06.04.2012, 18:23
Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ընկերությունների միության (UITE) եկամուտները 2011 թվականին, 2010 թվականի համեմատ, աճել են 40 տոկոսով՝ կազմելով ավելի քան 118 մլն դրամ, Երևանում  կազմակերպության 12-րդ համագումարում հայտարարեց  UITE գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
UITE եկամուտները 2011 թվականին աճել են 40 տոկոսով
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ընկերությունների միության (UITE) եկամուտները 2011 թվականին, 2010 թվականի համեմատ, աճել են 40 տոկոսով՝ կազմելով ավելի քան 118 մլն դրամ, Երևանում  կազմակերպության 12-րդ համագումարում հայտարարեց  UITE գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ըստ նրա, UITE եկամուտների կառուցվածքում 2011 թվականին 65,2 մլն դրամ են կազմում միջոցառումների կազմակերպումը (աճը՝ 26%),17,1 մլն դրամ՝ դրամաշնորհները և հովանավորությունը (աճը՝ 390%), 15 մլն դրամ՝ պետֆինանսավորումը (рост - 25%), 20,6 մլն դրամ՝ անդամավճարները (աճը՝ 22%):

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հիմնադրվել է 2000թ.-ին` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով: Ներկայում ընկերության անդամ-ընկերությունների թիվն արդեն հասել է 61-ի:--0-