uDay՝ Ucom ինտերնետ խանութում. պրեմիում գեղեցիկ համարներ և սարքավորումներ մինչև 60% զեղչ
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./ԱՌԿԱ/. Ucom ընկերության ինտերնետ խանութում միայն մեկ օր՝ մայիսի 5-ին, կգործի մինչև 60% զեղչ սմարթֆոնների, սարքավորումների և գեղեցիկ համարների նշված տեսականու համար, հաղորդում է Ucom–ի մամուլի ծառայությունը։
«uDay-ի շրջանակում շտապեք ձեռք բերել առանձնացված գեղեցիկ համարներն ընդամենը 390 000 դրամով սահմանված 600 000 դրամի փոխարեն և վայելեք շփումը մտերիմների հետ Հայաստանի ամենաարագ շարժական ցանցում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Նշենք, որ uDay-ի շրջանակում գնորդները կարող են ձեռք բերել մասնավորապես խելացի ժամացույցներ՝ սկսած 12 300 դրամից, ականջակալներ՝ սկսած 8 700 դրամից, անլար լիցքավորման սարքեր՝ սկսած 5000 դրամից և սմարթֆոններ՝ սկսած 18 900 դրամից։
Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–