USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Ucom-ն առաջարկում է գնել Xiaomi Redmi 9T սմարթֆոնը բացառիկ պայմաններով

06.04.2021, 18:14
Ucom-ն առաջարկում է բաց չթողնել կյանքի կարևոր պահերը՝ ամենուր փնտրելով հոսանքի աղբյուր
Ucom-ն առաջարկում է գնել Xiaomi Redmi 9T սմարթֆոնը բացառիկ պայմաններով

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./ԱՌԿԱ/. Ucom-ն առաջարկում է բաց չթողնել կյանքի կարևոր պահերը՝ ամենուր փնտրելով հոսանքի աղբյուր:

Միայն Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններից հնարավոր է ձեռք բերել հզոր մարտկոցով Xiaomi Redmi 9T սմարթֆոնը լավագույն գնով՝ ամսական ընդամենը 2700 դրամով։ Գնորդները կստանան նվեր՝ 12 ԳԲ ինտերնետ և 150 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր 3 ամիս շարունակ։ Երեք ամիս անց նշյալ ներառումները կակտիվանան հաշիվը 1500 դրամով յուրաքանչյուր ամիս լիցքավորելուց հետո, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

«Xiaomi Redmi 9T սմարթֆոնի հետ բաժանորդները նաև նվեր կստանան գեղեցիկ հեռախոսահամար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ Xiaomi Redmi 9T հզոր՝ 6000 մԱ/ժ մարտկոցով սմարթֆոնը կանխիկ ձեռք բերելիս գնորդները կվճարեն ընդամենը 97 200 դրամ։ Իսկ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդները առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։

Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–