Ucom շարժական ինտերնետի uGo 5500, uGo 7500 և uBOX 12500-ի նոր բաժանորդները կստանան 2 անգամ շատ ինտերնետ
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի./ԱՌԿԱ/. Մինչև սեպտեմբերի 30-ը հատուկ առաջարկի շրջանակներում Ucom շարժական ինտերնետի uGo 5500, uGo 7500 և uBox 12500 հետվճարային սակագնային պլանների բոլոր նոր բաժանորդները կստանան կրկնակի ծավալով գիգաբայթեր, ինչպես նաև լրացուցիչ 30 ԳԲ ինտերնետ յուրաքանչյուր ամսվա 20-ին, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, uGo 5500 սակագնային պլանի բաժանորդները կստանան 80+30 ԳԲ՝ նախկին 40+30 ԳԲ փոխարեն, uGo 7500-ով՝ 140+30 ԳԲ՝ նախկին 70+30 ԳԲ փոխարեն, ինչպես նաև uBox 12500-ով կստանան 200+30 ԳԲ՝ նախկին 100+30 ԳԲ փոխարեն:
«Այս առաջարկից օգտվելու համար որևէ պարտավորություն կնքելու անհրաժեշտություն չկա, պետք է ընդամենն անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններից մեկը», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հավելենք, որ կրկնապատկված գիգաբայթերը կտրամադրվեն յուրաքանչյուր ամիս, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:
Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–