Ucom-ի գլխավոր հովանավորությամբ կայացավ տարվա գլխավոր գրքատոն` Newmag Summer Fest-ը
18.07.2022,
17:37
«Յուքոմ» ընկերության գլխավոր հովանավորությամբ հուլիսի 16-ին Երազ այգում տեղի է ունեցել Newmag հրատարակչության կողմից արդեն երկրորդ տարին անցկացվող Գրքի ամառային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./ԱՌԿԱ/. «Յուքոմ» ընկերության գլխավոր հովանավորությամբ հուլիսի 16-ին Երազ այգում տեղի է ունեցել Newmag հրատարակչության կողմից արդեն երկրորդ տարին անցկացվող Գրքի ամառային փառատոնը, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։
Մի ամբողջ օր առանց դադարի ու ավելի քան 10 ժամ անցկացվել են գրքի շնորհանդեսներ, քննարկումներ, էքսպո ցուցահանդեսներ, մանկական ծրագրեր, մրցանակաբաշխություն, տեղի է ունեցել տեսահոլովակի պրեմիերա, և գրքատոնը եզրափակվել է համերգային ծրագրով։ Եվ ամենակարևորը՝ այդ օրը գրքասերները հնարավորություն են ունեցել գնելու հրատարակչության գրքերը մինչև 40 տոկոս զեղչով:
2022-ի գրքատոնն աննխադեպ մասշտաբային էր, քանի որ միանգամից 7 նոր գիրք է ներկայացրել Newmag-ը: Ռուսական, եվրոպական, ամերիկյան գրականության այնպիսի բեսթսելլերներ, որոնց թեմաներն ու ուղերձներն ավելի քան արդիական են մեր օրերում, գրքեր, որոնք միաժամանակ լույս են տեսնում աշխարհի առաջատար երկրներում:
Newmag-ի կարգախոսն է․Ակտուալ բովանդակություն, ինտենսիվ ընթերցանություն։ Այսինքն, հրատարակչությունը ձգտում է տարածել այնպիսի գրականություն, որը պետք է ընթերցողին այսօր, ու կարևոր է լինելու նաև վաղը. փառատոնի բացման պաշտոնական արարողության իր խոսքում նշել է Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանը. «Սա Newmag-ի ամենամեծ միջոցառումն է, որը հնարավոր չէր լինի առանց մեր գործընկերների։ Մենք կարողացանք որպես համախոհների թիմեր օպերատիվ գործակցել՝ նաև այս փառատոնը բարձր մակարդակի հասցնելու համար։ Այս փառատոնը թիմային աշխատանքի արդյունավետության ապացույցն է: Չէ՞ որ միասնաբար կարող ենք անել այն, ինչն իրոք մեծ նշանակություն ունի շատերի համար, ծառայում է ավելի մեծ նպատակի և ավելի մեծ հանրային շահերի»:
Newmag Summer Fest-2022-ին միացած «Յուքոմ» ընկերությունն իր աշխատակիցներից մինչև բաժանորդներ խրախուսում է մասնակից դառնալ կրթական տարբեր ծրագրերի, հովանավորում ուսումնական բազմաթիվ նախագծեր։ Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերությունը մշտապես հանդես է գալիս նորարարական առաջարկներով, օժանդակում է ոլորտի ապագա մասնագետների կրթական, նորարարական գաղափարներին:
Փառատոնի բացման խոսքում ընկերության PR ղեկավար Դիանա Մնացականյանն իր խոսքում ընդգծել է. «Ucom-ի կորպորատիվ մշակույթում մշտապես կարևորվել է կրթության դերը։ Մարդու զարգացմանը, աճին, մտքի ճկունությանը միտված մտածելակերպը ձևավորվում է գրքի շնորհիվ, որին այսօր հասանելիություն ունենք թե՛ թղթային, և թե՛ նորարարական՝ թվային տարբերակներով։ Այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս ոչ միայն ընթերցել գիրքը, այլև լսել այն․ սարերում, ձորերում, ծովափին, ինքնաթիռում և ամենուրեք, եթե կա էկրան և գերարագ կապ արտաքին աշխարհի հետ։ Գիրք կարդալը բոլոր դարերում նորաձև է»:
Հավելենք, որ մինչ փառատոնը Ucom-ն անցկացրել էր նաև մրցույթ. գրքի խաղարկության ընթացքում 4 հաղթողները հենց փառատոնի օրը ստացել են Newmag-ի գրքերից:
Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–